Առաջիկա 5 օրերին Հայաստանի ամբողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն
Հասարակություն
Իրաքի տարածքից oգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում երկրի ողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա տեղեկացմամբ' ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվելու է Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում: Օգոստոսի 10-ին նշված վայրերում սպասվում է +37 +38, օգոստոսի 11-13-ին +39 +40: Առաջիկա 5 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչի արդյունքում նախալեռնային և հովտային գոտիներում կհաստատվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ