Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ 

Ծառուկյանը կոտրում է բոլոր կարծրատիպերը…

Վերլուծական

Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել ժողովուրդների, որոնց, իրավամբ, կարելի է համաշխարհային ազգ համարել. դրանցից մեկն, անկասկած, հայ ժողովուրդն է: Աշխարհում դժվար թե գտնվի երկիր, որտեղ հայկական համայնք չլինի: Թե որքան հսկայական է հայկական սփյուռքի նշանակությունն ու ամեն մի սփյուռքահայ անհատի արժեքը հայրենիքի համար, առանձնակի բացատրությունների կարիք չի զգում. սփյուռքն ու Հայաստանը մեկ ընդհանուր օրգանիզմ են, և մեկն առանց մյուսի գոյություն ունենալ, պարզապես, չի կարող: Ստացվել է այնպես, սակայն, որ փոխանակ Հայաստան պետությունը Սփյուռքի համար այս փորձություններով լի ժամանակաշրջանում դառնա իսկական պատվար, չինովնիկները դեռ մի բան էլ իրենք են պահանջատերի դերում հանդես գալիս՝ առանց իրենք իրենց հարցնելու՝ մենք ի՞նչ ենք արել ՀՀ–ից դուրս ապրող հայության համար:

Բարեբախտաբար, մեր իրականությունում կան մարդիկ, ազգային բարերարներ, որ միանգամայն այլ գաղափարների կրող են ու չեն վարանում հարկ եղած դեպքում ձեռք մեկնել դրսի հայերին։ Ամենավառ օրինակը Գագիկ Ծառուկյանն է՝ մեր ժամանակների մեծագույն բարերարներից մեկը, ով հայտնի է իր բարեգործություններով թե՛ Հայաստանում, թե՛ մեր երկրի սահմաններից դուրս։ Նա բազմիցս է ապացուցել սեփական նվիրվածությունը ազգային գաղափարներին ու համամարդկային արժեքներին: Հայտնի է, որ սփյուռքի առաջ ներկայումս ծառացած ամենամեծ գերխնդիրը չձուլվելն է, հայկական ինքնության պահպանումը: Խնդիրը ոչ միայն արդիական է արևմտյան աշխարհում հանգրվանած հայերի համար, այլև՝ մերձավորարևելյան տարածաշրջանի հայության համար ևս։ Սփյուռքահայ երիտասարդության հայեցի կրթություն ստանալու խնդիրն այլևս օրհասական է: Դեռ անցած տարի աշխատանքային այց կատարելով Լիբանան՝ աշխարհում երբեմնի ամենածաղկուն հայ գաղթօջախներից մեկն ունեցող երկիր, Գագիկ Ծառուկյանը ձեռնամուխ է եղել ազգանվեր ու ազգապահպան մի ձեռնարկի, որով նախատեսվում է ամեն տարի թվով 20 հայ երիտասարդների բերել հայրենիք ու հոգալ նրանց ուսման ծախսերը, որի բուն նպատակը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու հայապահպանության գործին նպաստելն է (ի դեպ՝ հենց այդ ժամանակ էր նաև, որ Ծառուկյանը 500 հազ. դոլար գումար էր նվիրաբերել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը, որ անգնահատելի դեր ունի հայապահպանության գործում)։

Եվ ահա երիտասարդներն արդեն հայրենիքում են՝ տեղի բուհերում կրթվելու ու իրենց նպաստը բերելու Հայրենիքի ու սփյուռքի հզորացման գործում: Իսկ սա նշանակում է, որ Ծառուկյանն անում է այն, ինչից վաղուց հրաժարվել է պետությունը. սեփական միջոցներն է ներդնում սփյուռքի երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակաության նվիրական գործում՝ մի բան, որի քաղցր պտուղները դեռ հետո ենք քաղելու…

Անկասկած Հայրենիք-Սփյուռք կապի պահպանման ու ամրապնդման հարցում պակաս դեր չունի Հայաստանի կողմից դրսի հայերի նկատմամբ վարվող քաղաքականությունը. եթե սփյուռքահայը զգա, որ սեփական հայրենիքում գնահատված է ու սիրված, երբեք երես չի թեքի նրանից, կկապվի նրա հետ հավետ՝ դառնալով ամուր խարիսխ փոթորկահույզ այս աշխարհում։ Ծառուկյանի՝ լիբանանահայ երիտասարդներին Հայաստան բերելու ու այստեղ նրանց ուսման հարցը լուծելու բուն նպատակը հենց դա է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ
Ամենադիտված