ՀԱԿ-ը չի մասնակցի գլխավոր դատախազի նշանակման քվեարկությանը
Քաղաքական
Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցի ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությանը: Ազգային ժողովում գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Իր ելույթում Արամ Մանուկյանն ընդգծեց, որ իրենք չեն հավատում, որ առաջադրված թեկնածուն կարող է ինչ-որ բան փոխել, արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ:
«Մենք չենք հավատում և, բնականաբար, չենք մասնակցելու քվեարկությանը»,- նշեց Մանուկյանը:
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ