Գլխավոր դատախազի թեկնածուն ըմբռնումով է մոտենում օբյեկտիվ քննադատությանը
Քաղաքական
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ըմբռնմամբ է մոտենում օբյեկտիվ քննադատությանը: Ազգային ժողովում կայացած լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից հնչեցրած քննադատություններին, Արթուր Դավթյանն ընդգծեց, որ խորհրդարանի վստահությանն արժանանալու դեպքում իր աշխատանքային գործունեության ընթացքում ուշադրության է արժանացնելու օբյեկտիվ քննադատությունները:
Հարցին, թե ո՞ր պատգամավորի քննադատությունն է օբյեկտիվ եղել, գլխավոր դատախազի թեկնածուն պատասխանեց. «Թույլ տվեք այդ մասին հիմա չբարձրաձայնել: Ես դեռ առիթ կունենամ իմ եզրափակիչ խոսքում անդրադառնալու որոշ հարցադրումների: Իսկ իմ վերաբերմունքին դուք ականատես կլինեք իմ հետագա գործունեության ընթացքում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ