«Մենք էլ ենք գնացողների ցանկում». նախարարների զրույցը լսելի դարձավ լրագրողներին
Քաղաքական
Այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի օրն է, խորհրդարանում են վարչապետը և նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները:
Մինչ նիստի ընթացքը հետաքրքիր դեպք տեղի ունեցավ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը և քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Նարեկ Սագսյանը միասին քայլում էին նիստերի դահլիճ և զրուցում իրենց հնարավոր պաշտոնանկությունների մասին.
«Մենք էլ ենք գնացողների ցանկում»,- բավականին տխուր տոնայնությամբ Սարգսյանն ասաց Սերգո Կարապետյանին:
Այնուհետև լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարարն ասաց, թե պետք չէ իր պաշտոնանկության մասին հարցերն իրեն ուղղել` հիշեցնելով, որ այդ հարցը պետք է ուղղենք նշանակողին և ազատողին:
Նա նշեց, որ իր պաշտոնանկության մասին լուրերին մամուլից է տեղեկանում: Այդ թեմայով իր հետ որևէ մեկը քննարկում չի անցկացրել:
Հավանաբար նախարարարը լրագրողներին խորհուրդ տվեց հարցերն ուղղել վարչապետին, որպեսզի իր համար էլ պարզ դառնա՝ կմնա իր պաշտոնում, թե՝ ոչ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ