Նարեկ Սարգսյանի համար պաշտոնին հրաժեշտ տալը տրագիկ չի լինի
Քաղաքական
Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը նորմալ է համարում, որ վարչապետը կգա և նոր թիմ կձևավորի, արդյունքում՝ կլքի իր զբաղեցրած պաշտոնը:
«Սրանից երեք տարի առաջ չեմ եղել նախարար, աշխատել եմ, ապրել եմ»,-ասաց Սարգսյանը:
Ընդգծեց նաև, որ իր համար տրագիկ չի լինի, որ չհայտնվի նոր կառավարությունում:
Նախարարի պաշտոնակատար Սարգսյանը շեշտեց, որ իր համար մտահոգիչ կլինի, որ իր օրոք մշակված երկու օրենքի ընդունում կասեցվի:
«Օրենքներից մեկն արդեն գտնվում է խորհրդարանում, իսկ մյուսը՝ ճարտարապետության մասին օրենքը, նոր պետք է ընդունվի կառավարության կողմից, չվերանշանակվելու դեպքում պատրաստվում եմ նոր նախարարին խնդրել հետամուտ լինել այդ օրենքներին»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ