Արծվիկ Մինասյանը բացառում է. նա սոցապնախարար չի գնա
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը որպես անձ բացառում է, որ էկոնոմիկայի պորտֆելը կփոխարինվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելով:
«Ես կարծում եմ, որ դուք ականատես կլինեք գործողությունների: Հիմա կանխատեսումներ չեմ անելու, այդ գործողություններն այն գործողություններն են, որոնք նախատեսված և ծրագրված էին, որոնք ենթադրում են օրենսդրական և պրակտիկ փոփոխություններ: Այդ ամենը եղել է գործընթացի մեջ»,- ասաց Մինասյանը:
Հարցին՝ ի՞նչ խաղի կանոններ պետք է փոխվեն, որ հասարակությունը զգա երկրում իրականացվող իրական փոփոխությունները, Մինասյանը պատասխանեց.
«Առաջին հերթին գերատեսչությունների լիազորությունների հստակ բաժանում պետք է լինի, չի կարող մի գերատեսչությունը զբաղվել մի բանով՝ այլ գերատեսչությունների հետ հատելով իր լիազորությունները: Բնական է, որ ցանկացած ծրագիր իրականացնելիս պետք է ունենաս հստակ իրավունքներ, պետք է նաև ֆինանսավորում լինի: Ցանկացած ծրագիր ենթադրում է համապատասխան ֆինանսավորում, որպեսզի արդյունքը լինի լիարժեք»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ