Եթե նույնիսկ չհաղթեինք, գոհ կլինեի թիմիս խաղից. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Քրիսթալ Փելես»-ի նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Շատ բարդ, բայց արժանի հաղթանակ էր: Մրցակցի գոլից հետո մենք ցուցադրեցինք մեր լավագույն խաղը այս հանդիպմանը: 20 րոպե՝ մեզ պարզապես հնարավոր չէր կանգնեցնել: Ինձ դուր եկավ թիմիս արձագանքը՝ բաց թողած գոլին: Իբրահիմովիչը հիանալի խաղ անցկացրեց: Ես հանգիստ նստում եմ նստարանին և փորձում եմ ցույց չտալ ոչ մի էմոցիա: Գոհ եմ հաղթանակից, բայց եթե նույնիսկ այն չլիներ, գոհ կլինեի թիմիս խաղից»,– Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու