Հրանտ Մելքումյանը շարունակում է հետապնդել առաջատարին. ՖԻԴԵ Օփեն
Սպորտ
London Chess Classic շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարում տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարին մասնակցող մեր 3 շախմատիստները' Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Դավիթ Միրզոյանը այս տուրում հաղթանակներ տոնեցին:
Հրանտ Մելքումյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և Էթիեն Բաքրոյի հետ միասին կիսում է 2-3-րդ հորիզոնականները, իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Արավինդ Չիտամբարամը. վերջինս 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր:
Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 5.5 միավոր, իսկ Դավիթ Միրզոյանը' 4.5:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու