8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Պետության գործառույթն՝ ուսերին...

Վերլուծական

Չնայած Հայաստանի ընդերքը ցնցած աղետալի երկրաշարժից տասնամյակներ են անցել, բայց դեռևս Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրին շարունակում է բաց վերքի պես արնահոսել՝ այդպես էլ մինչև վերջ չապաքինվելով բնության հասցրած ուժգին հարվածից: Այն մասին, թե ինչպես ստացվեց, որ աղետից նույնիսկ 28 տարի անց էլ երբեմնի ծաղկուն քաղաքն այդպես էլ չի կարողանում շտկել մեջքն ու դուրս պրծնել չքավորության անխնա ճիրաններից, խոսել կարելի է անվերջ. այս փաստն, ըստ էության, լավագույն ապացույցն ու հետևանքն է պետության անկազմակերպվածության ու անհետևողականության:

Մեր ժամանակների մեծագույն բարերար Գագիկ Ծառուկյանն, ինչպես հայտնի է, օրերս այցելել էր Գյումրի՝ տեղում անձամբ ծանոթանալու տեղի բնակչության ամենալայն շերտերին հուզող խնդիրներին, տեղում դրանց լուծումներ տալու: Պետք է հատկապես ընդգծենք այն մեծագույն ոգևորությունը, որ պատել էր ժողովրդին՝ կապված Ծառուկյանի՝ իրենց հարազատ քաղաք կատարած այցի հետ. պատկերացում կազմելու համար այն ամենի մասին, ինչ կատարվում էր Գյումրիում Ծառուկյանի այցի օրը, հարկավոր էր անձամբ գտնվել այնտեղ ու տեսնել այն հազարավոր մարդկանց խանդավառված աչքերը, որոնք եկել էին դիմավորելու սիրելի գործչին, հաղորդակից դառնալու նրան:

Իսկ գյումրեցիները, պետք է նկատել, ուրախանալու առիթ՝ իրոք որ ունեին. Ծառուկյանը, արդեն բարի ավանդույթի վերածված սովորության համաձայն, ինչպես և ակնկալվում էր, խոշոր նվիրատվություններ կատարեց՝ հատկապես կարիքավոր, սոցիալապես անապահով ընտանիքների օժանդակությանը միտված՝ ի թիվս այլ խոշորածավալ հատկացումների՝ 30 մլն դրամ տրամադրելով երկրաշարժից տուժած ու տնակային ավաններում բնակվող գյումրեցիներին. այցի հաջորդ իսկ օրն անմիջապես ի մի են բերվել աջակցության խնդրանքով ստացված հարյուրավոր նամակներն, ինչից հետո օրեր շարունակ հազարավոր ծրարներ՝ դրամական աջակցության տեսքով, բաժանվել են կարիքավոր ընտանիքներին՝ նրանց մատուցելով ամանորյա հաճելի անակնկալ՝ ամանորյա տոներից առաջ:

Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ու շարունակական բնույթ կրող բարեգործական գործունեությունն, արդարև, տիտանական մասշտաբների է. Ծառուկյանն, ըստ էության, միանգամայն կամավորաբար, սեփական ուսերին է առել պետության ուղղակի ֆունկցիա համարվող մի շարք գործառույթներ ու անկեղծորեն փորձում է լրացնել այն բացը, որ տարիներ ի վեր, մի շարք սուբյեկտիվ կամ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, ՀՀ պետական կառույցները թերացել են ի կատար ածել: Այս ամենի արդյունքում Գագիկ Ծառուկյանն, իրավամբ, վաստակել է ժողովրդական այն անսահման սերն ու հարգանքը, որին շատ ու շատ պաշտոնյաներ պարզապես երանի կտային. ասենք՝ նույն Կարեն Կարապետյանի վերջին այցը Գյումրի, որը, պետք է նկատել, բավական համեստ արձագանք գտավ ժողովրդի շրջանում, ասվածի փայլուն ապացույցն է:

Իսկ այս ֆենոմենի գաղտնիքն առավել քան ակնհայտ է. ժողովուրդը հենց Ծառուկյանի մեջ է տեսնում այն միակին, ով, պոպուլիստական հայտարարություններ կամ խոստումներ հնչեցնելու փոխարեն, իրական, միանգամայն շոշափելի քայլեր է ձեռնարկում՝ ժողովրդի հոգսերը թեթևացնելու, մարդկանց ներսում մեռնող հույսը վերակենդանացնելու համար, ու որպես այս ամենի արդյունք՝ փոխադարձաբար արժանանում համաժողովրդական սիրո, հարգանքի. չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այսօր հայաստանցիների ջախջախիչ մեծամասնությունը Ծառուկյանի համակիրներն են:

Կյանքով ապացուցված իրողություն է՝ ցորեն սերմանողը չի կարող փուշ ու տատասկ հնձել. Ծառուկյանի կենսափորձն՝ այս ամենի անհերքելի ապացույց:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված