Բրիտանիան աշխարհում առաջինը հավանություն տվեց երեք ծնողների ԴՆԹ-ներով արհեստական բեղմնավորմանը
Հասարակություն
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությանն առընթեր Բեղմնավորման եւ սաղմնաբուծության վարչությունը (HFEA) դեկտեմբերի 15-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլ է տալիս արհեստական բեղմնավորում իրականացնել երեք ծնողների ԴՆԹ-ների օգտագործմամբ, տեղեկացնում է BBC-ն:
Այսպիսով՝ Բրիտանիան կդառնա առաջին երկիրը, որը լիովին օրինականացրել է բժշկական այդ ընթացակարգը:
«Սա պատմական մասշտաբի որոշում է»,-հայտարարել է վարչության նախագահ Սալլի Չեշիրը:
2015 թվականին օրինագծին հավանություն էր տվել բրիտանական խորհրդարանը:
HFEA-ի հավանությունն իր հերթին նշանակում է, որ այժմ հնարավոր է դարձել բժշկական այդ ընթացակարգի կիրառումը պրակտիկայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ