«Ժամանակ». Քոքոբելյանի «սյուրպրիզը». Ովքեր կընգրկվեն «Ազատ դեմոկրատների» ցուցակում
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու հարցի շուրջ բոլոր բանակցությունները տապալելուց հետո, այժմ քննարկումներ է սկսել ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ սակայն, Ստեփան Դեմիրճյանը նախնական համաձայնություն է տվել շաբաթ օրը կայանալիք ՀԱԿ համագումարին ներկա գտնվելու համար։
Քոքոբելյանը, մինչդեռ, շարունակում է բոլորին հավաստիացնել, որ «Ազատ դեմոկրատներ»-ը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, և անակնկալներ են սպասվում, թեև կարծես կասկածի տեղ չի թողնում, որ Խաչատուր Քոքոբելյանի հետ նույն ցուցակով է հանդես գալու նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից