«Փաստ». Գալուստ Սահակյանի որդին սպասում է հրահանգի
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, դեռ չգիտի կմասնակցի՞ 2017 թվականի ապրիլին կայանալիք պառլամենտական ընտրություններին, թե՝ ոչ:
«Փաստի» հարցին՝ արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, որ հանդես եք գալու ռեյտինգային ցուցակով, Սահակյանը պատասխանեց. «Իմ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը կարող է լինել միմիայն քաղաքական որոշման առկայության դեպքում: Եթե ՀՀԿ խորհուրդը, գործադիր մարմինը կորոշի, որ ես պետք է մասնակցեմ ընտրություններին, ապա կմասնակցեմ, եթե ասեն մասնակցիր ռեյտինգայինով, ապա կմասնակցեմ ռեյտինգայինով, չեն ասի՝ չեմ գնա: Կասեն ընդհանրապես մի մասնակցի ընտրություններին, որպես ՀՀԿ–ի՝ Աջափնյակ վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի նախագահ կմասնակցեմ ընտրություններին»:
Ապա խոսելով խորհրդարանում իր հայտնվելու ցանկության կամ դրա բացակայության մասին, ասաց.
«Քաղաքականության մեջ ցանկություններով չպետք է առաջնորդվել, եթե կա քաղաքական թիմ, ապա պետք է ենթարկվես թիմի որոշմանը»:
Արման Սահակյանը նշեց նաև, որ դեռևս որևէ առաջարկ ՀՀԿ–ի կողմից իրեն չի եղել. «Որևէ քննարկում կամ առաջարկ դեռ չի եղել»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից