Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ 

«Փաստ». Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանական կողմին հաջողվում է իր «խաղի» մեջ ներքաշել հայկական ԶԼՄ–ներին»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում առանց խնդիրն ուսումնասիրելու սոցիալական ցանցերում և հայկական օնլայն լրատվական հարթակներում, բուռն քննարկումներ են ընթանում Հայաստանի կամ այլ երկրներում բնակվող հայազգի ներկայացուցիչների մասին ադրբեջանական Haqqin.az–ի կողմից տարածվող այս կամ այն ստահոդ լուրերը: Եվ շատ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ հայկական լրատվամիջոցները սեփական օրակարգը թելադրելու փոխարեն ստանձնել են Ադրբեջանից թելադրվող օրակարգը սպասարկելու ու տիրաժավորելու գործը: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին նշեց, որ Ադրբեջանն այժմ բավականին խորամանկ քայլ է իրականացնում' փորձելով ստեղծել հայ–ադրբեջանական խաղաղաշինական պլատֆորմ:

«Երբ 2012–13 թթ.–ի ընթացքում, նման ծրագրեր փորձում էին իրականացնել միջնորդ երկրները կամ միջազգային կազմակերպությունները, դրանք Ադրբեջանի մեղքով տապալվում էին: Բայց հիմա նույն Ադրբեջանն է փորձում նման ծրագիր իրականացնել, որպեսզի նաև կարողանա վերահսկել ողջ լրատվական դաշտը»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:

Փաստորեն, ադրբեջանական կողմն իր «նախագիծը» կյանքի կոչելու համար փորձում է շատ հայերի ներգրավել: Եվ ում հետ ստացվում է կապի մեջ մտնել, նրանց խաբելով ներգրավում է իրենց գործողությունների մեջ: Մեդիափորձագետի դիտարկումները ցույց են տալիս, որ հիմա արդեն ադրբեջանական հատուկ ծառայությունները փոխել են խաղի կանոնները: Եվ եթե մինչև վերջերս միայն սահմանափակվում էին հայերից հարցազրույցներ վերցնելով և դրանք առանց խեղաթյուրելու հրապարակելով, ապա հիմա ադրբեջանական մամուլին հարցազրույց տալով հայերը կարող են հայտնվել ադրբեջանական կողմի լարած թակարդում:
«Սա խնդիր է և կարծում եմ հայկական կողմը պետք է դադարեցնի շփումը ադրբեջանական մամուլի հետ, իսկ հայկական լրատվամիջոցների խնդիրն այն է, որ ուղղակիորեն չվերարտադրեն ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունները»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետն ընդգծում է նաև, որ հայկական ողջ հանրությունը պետք է իմանա, որ haqqin.az–ը վաղուց դադարել է լրատվամիջոց լինելուց: Այն միայն քարոզչական նպատակ է հետապնդում, որտեղ փաստեր ասվածը գոյություն չունեն: Այս տեսանկյունից հասկանալի չէ, թե ինչո՞վ է պայմանավորված այդ չեղած փաստերի տիրաժավորման «ձգտումը» հայկական սոցիալական ցանցերի ներկայացուցիչների և լրատվամիջոցների կողմից:

«Այն, ինչ այսօր անում են հայկական շատ լրատվամիջոցներ, փաստորեն դրանով դառնում են ադրբեջանական քարոզչամեքենայի կցորդներ: Եվ ադրբեջանական կողմին հաջողվում է իր «խաղի» մեջ ներքաշել հայկական ԶԼՄ–ներին: Մեր մամուլը երկու մեծ խնդիր ունի: Առաջինը ծուլությունն է, երբ որևէ մեկի ֆեյսբուքյան գրառումը կարող են առանց փոփոխելու կամ մեկնաբանելու որպես լուր տարածել, որը միջազգային լրագրողական բոլոր կանոնների խախտում է: Եվ երկրորդ պրոբլեմը՝ Ադրբեջանի հարցերով մասնագիտացած լրագրողների սակավությունն է»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:

Փորձագետի կարծիքով' նշված բացերը միանալով դառնում են խնդիր և հանգրվանում հայկական լրատվական դաշում՝ փաստացի սպասարկելով ադրբեջանական քարոզչամեքենայի շահերը: Նա նաև համոզված չէ, որ ադրբեջանական լրատվական դաշտից ստացվող լուրերը մեկնաբանելու հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու առաջարկը կընդունեն կայքերի, թերթերի և այլ լրատվամիջոցների խմբագիրները: Միակ ելքը, ըստ նրա, որը կարող է զգալիորեն փոխել իրավիճակը՝ հանրությանը կրթելն է:

«Աշխարհում ընդունված է սոցիալական գովազդների միջոցով հանրությանը կրթելու պրակտիկան: Իսկ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ադրբեջանական հատուկ ծառայություններին ինչ–որ առումով հաջողվել է հայ–ադրբեջանական պլատֆորմ ստեղծելու օպերացիայի հիմքը դնել, և այն դարձնել բոլորի համար: Եվ եթե մենք կարողանանք հիստերիկ ռեակցիաներ չտալ, ապա կարող ենք ասել, որ առաջին վտանգը հաղթահարել ենք»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է
Ամենադիտված