Չարաշահումների պատճառով աշխատանքից ազատվել է «Կարմիր Բլուր» պոլիկլինիկայի տնօրենը
Հասարակություն
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ երեկ պաշտոնանկ է արվել «Կարմիր Բլուր» թիվ 9 պոլիկլինիկայի տնօրեն Նունե Ավանեսյանը: Պատճառը պոլիկլինկայում թույլ տրված չարաշահումներն են:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Նունե Ավանեսյանը ազգակցական կապրեր ունի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին օրերին հարկային տեսուչներն ստուգումներ են իրականացրել պոլիկլինիկայում, որտեղ արձանագրել են մի քանի կոպիտ խախտումներ, ինչն էլ հիմք է հանդիսացել տնօրենի ազատման համար:
Մասնավորապես, չարաշահումներ են եղել՝ կապված աշխատակիցների հետ, որոնց մեծ մասը գրանցված է եղել որպես կես դրույքով աշխատող, սակայն աշխատել են մի ամբողջ օր:
Արձանագրվել են նաև ֆինանսական այլ չարաշահումներ:
Արմինե Եփրեմյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ