8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

ՔԱՔ. «մասխարա՞», թե՞ իշխանական խայծ…

Վերլուծական

Նրանք, ովքեր հետևում են հասարակական-քաղաքական դաշտում ընթացող պրոցեսներին ու այստեղ ծավալվող իրադարձությունների նկատմամբ անտարբեր չեն, նկատած կլինեն, որ արդեն մի քանի օր է, ինչ խոսակցությունները հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանի կողմից ստեղծված կուսակցության մասին ոչ միայն չեն դադարում, այլև սկսել են նոր թափ ստանալ: Աղմուկի պատճառ դարձել է, թերևս, նորաստեղծ կուսակցության անվան՝ ոչ միայն անսովոր, այլև հակահիգիենիկ հապավումը՝ ՔԱՔ, ասել է թե՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ»:

Առաջին հայացքից դաժան կատակ հիշեցնող այս նախաձեռնությանը, որը, պետք է խոստովանել, իր տեսակի մեջ առաջինն է մեր իրականությունում, չնայած լուրջ վերաբերվողներ գործնականում չկան (ոչ մի բանական էակ զուտ ֆիզիկապես չի կարող ապագայի նկատմամբ տածած հույսերը կապել խեղկատակություն հանդիսացող անվամբ կուսակցության հետ), սակայն երևույթը, որպես այդպիսին, չի կարող հետաքրքրություն չառաջացնել. ի՞նչը ստիպեց կատակերգու դերասանին՝ նման չար կատակ խաղալ հասարակության և նույնիսկ պետության հետ:

Անկասկած, ՔԱՔ-ն ամենևին էլ Դանիելյանի մաքուր հոգուց բխած անարատ ճիչ չի կարող հանդիսանալ, ու սրա տակ շատ կոնկրետ վտանգներով լի միտումներ են թաքնված, որ նպատակ ունեն ոչ միայն վարկաբեկել առանձին վերցրած կուսակցություններին, ուժերին, այլև քաղաքական դաշտն՝ առհասարակ. նպատակը «քաղաքականություն» երևույթն անլրջացնելն է: Ինչո՞ւ, քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են:

Անմիջապես կարող է հարց առաջանալ՝ ո՞ւմ է ձեռնտու քաղաքական ուժերի համար ճակատագրական հանդիսացող այս օրերին վարկաբեկել դաշտը, վերածել այն իսկական խեղկատակության: Չէ՞ որ, ըստ տրամաբանության, պետք է որ հակառակ պրոցեսին ականատես դառնայինք. սովորաբար՝ հենց այս շրջանում են ակտիվանում համապատասխաններն ու դեմքի լուրջ արտահայտությամբ փորձում ժողովրդին ու իրենք իրենց համոզել՝ ազգիս երանության գաղտնիքն իրենց անձերի մեջ ամփոփված:

Կասկած լինել չի կարող այն բանում, որ հասարակությունն, ի դեմս Սերգեյ Դանիելյանի ՔԱՔ-ի, ականատես է դառնում իշխանությունների կողմից բեմադրված շոու-խեղկատակության. սա, ըստ էության, խնամքով լարած թակարդ է ընդդեմ բոլորի ու ամեն ինչի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններն իմաստազրկելու, ծաղրուծանակի ճարակ դարձնելու: Իսկ տրամաբանությունը շատ պարզ է՝ որքան նվազ լինի ընտրություններին ակտիվությունն, այնքան իշխանությունների համար դյուրին կլինի դրանց արդյունքները կեղծելը. իշխանություններին որևիցե կերպ ձեռնտու չէ համահասարակական քաղաքական հիպերակտիվությունը, քանի որ պասիվության պարագայում մարդա 10000 դրամի դիմաց քաղաքացիների անձնագրերի կամ դրանց պատճեների հավաքագրումը շատ ավելի դյուրին կլինի, իսկ «տոկոս խփելն» էլ շատ ավելի հաճելի բնույթ կկրի. ինչո՞ւ հաճելին չհամատեղել օգտակարի հետ…

Այնպես որ՝ խորհուրդ բոլորին՝ նախքան ինչ-որ բանի վրա լիաթոք ծիծաղելը՝ մի լավ քննե՛ք համընդհանուր ծիծաղի առարկա հանդիսացող այս կամ այն երևույթը. այն կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ ամենավտանգավոր զենքը. կասեք՝ չափազանցնում ենք. իզուր…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված