Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով Լուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Բաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումը Անօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններ Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 

Ասատրյանի անտարբերության դառը հետևանքները...

Վերլուծական

Չնայած Հայաստանի որևիցե կառավարություն երբևիցե սեփական կազմի մեջ մտնող նախարարությունների քանակական պակասի խնդիր չի ունեցել, ու բազում են այն գերատեսչությունները, որոնց տնօրինության տակ են գտնվում պետության կյանքին վերաբերող գրեթե բոլոր ոլորտները, սակայն քիչ են այն նախարարությունները, որոնց գործունեությունն ուղղակի առանչություններ ունի պարզ, հասարակ քաղաքացու հետ. այդ քչերից մեկն էլ, անկասկած, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ:

Ասատրյանն այս պաշտոնում հաստատվել է դեռևս տարիներ առաջ՝ 2012-ին, երբ ՀՀ վարչապետն էր Տիգրան Սարգսյանը: Մասնագիտությամբ տնտեսագետ Ասատրյանը, փաստորեն, այն բացառիկներից է, ում հաջողվել է անձեռնմխելի մնալ երեք վարչապետների օրոք էլ՝ վայելելով, ըստ էության, բոլորի աներկբա վստահությունը:

Այն, որ Հայաստանում, որպես կանոն, չինովնիկների աշխատանքային կարիերայի առաջխաղացման հարցում նրանց ցույց տված աշխատանքային արդյունքներն ամենևին էլ առաջնային դերակատարություն չեն ունենում, առանձնապես նորություն չէ. մեզանում քիչ չեն այն պաշտոնյաները, որոնք, չնայած իրենց ոլորտներում տիրող աղետալի վիճակին ու ցույց տված խիստ ցածր արդյունավետությանը, շարունակում են անձեռնմխելի մնալ ու տարիներ շարունակ վայելել կյանքի բարիքները:

Հարց է առաջանում. մի՞թե Արտեմ Ասատրյանի՝ 4-5 տարիների աշխատանքային գործունեության արդյունքներն այնպիսին են, որոնք թույլ են տալիս Կարապետյանի ներկայիս կառավարությունում հնաբնակի համարում ունեցող անձնացից մեկին՝ տարիներ շարունակ «չիջնել ձիուց»՝ մնալով, ինչպես ասում են, թրենդային: Իսկ այս հարցի ճշգրիտ ու անաչառ պատասխանը գտնելու համար, պարզվում է՝ հարկավոր է ընդամենը աչքի անցկացնել Ասատրյանի «խնամքի» տակ գտնվող համապատասխան ոլորտի գրանցած արդյունքներն ու համոզվել՝ այս տարիների ընթացքում խնդիրները ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են. միայն խնամքի կենտրոններում՝ որբանոցներում ու ծերանոցներում ներկայում տիրող անբարեհույս վիճակը բավարար է, որպեսզի հնարավոր լինի համարձակորեն հայտարարել՝ նախարար Ասատրյանը տապալել է իր առաքելությունը, այն է՝ սոցիալապես անապահով ու խոցելի խավերի հանդեպ պետության կողմից տարվող հոգածության համակարգումը:

Անկասկած, շատ բան կարելի էր տալ, որպեսզի մեզանում որբանոցներ ու ծերանոցներ չլինեին: Բայց ինչպես աշխարհի բոլոր երկրներում, մեզանում ևս, ցավոք, այդպիսի հաստատությունների կարիքը դեռևս զգացվում է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ համապատասխան պետական գերատեսչությունն ի սկզբանե պարտավորված է պատշաճ ուշադրություն դարձնել խնամատար հաստատություններին, ինչը, սակայն, այսօրվա դրությամբ, փաստացի, չի արվում:

Հայաստանի որբանոցներում տիրող անբարեհույս իրավիճակը, բացի զայրույթից ու զարմանքից, ոչ մի այլ զգացողություն որևէ նորմալ մարդու մոտ չի կարող առաջացնել: Այն բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, տոտալ անտարբերությունը, որ իշխող են Հայաստանի գրեթե բոլոր խնամքի կենտրոններում, առաջ են բերում հարցեր, որոնց Արտեմ Ասատրյանն այսօր որևիցե պատասխան չունի: Խնդիրները հատկապես զգալի են երկրի որբանոցներում, ուր երեխաներին վերաբերվում են շատ վատ, պատշաճ դաստիարակություն չի իրականացվում, իսկ որբերն էլ գտնվում են անկումային վիճակում: Մինչդեռ պետք չէ մոռանալ, որ այս երեխաները նույնպես հասարակության վաղվա լիարժեք անդամներն են, որոնց՝ մանկության տարիներին ստացած դաստիրակությունն ու նրանց հանդեպ համապատասխան օղակների ցուցաբերած վերաբերմունքն, իրենց հետքն են թողնելու նրանց հետագա կյանքի ողջ ընթացքի վրա. որբանոցներում տիրող վիճակից են շատ առումներով կախված՝ խնամքի տակ գտնվող երեխաների ապագա հոգեկերտվածքն ու ունեցած արժեհամակարգի էությունը:

Հետաքրքիրն այն է, սակայն, որ այս ամենի համապատկերում երբեմն որոշ պաշտոնյաներ բարձրագոչ ելույթներ են սկսում հնչեցնել մատաղ սերնդի հանդեպ պետության ունեցած պարտավորությունների և այլ ամպագորգոռ բաների մասին՝ մոռանալով, որ իրականում այսօր հենց պետությունն է, իսկ ավելի ճիշտ՝ պետական համապատասխան օղակն է անտարբերության մատնել նրանց, ովքեր ամենաշատն են զգում օգնության, պետական համակարգված օժանդակության կարիք. պոպուլիզմն էլ պետք է մի փոքր բարոյական լինի, համաձայն չե՞ք…

Այնպես որ՝ ուզած-չուզած, պետք է խոստովանել՝ Արտեմ Ասատրյանի երկարակեցության գաղտնիքն ամենևին էլ թաքնված չէ նրա ցույց տված արդյունքների հետ. ոլորտում տիրող իրավիճակն, ինչպես միշտ, անբարեհույս է, որ արդյունք է ամենաթողության ու անտարբերության:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններին
Ամենադիտված