Եվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել Ալեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ) Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Փորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Ազատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ) Էստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին Պրեմիերա․ «Hayat Project»՝ «Հիշում ես մեր սերը» (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի մոտ նեղացվածություն չկա, պաշտոնը հավերժ չէ․ կհայտարարվի՝ ինչ կարգավիճակով հանդես կգա (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան Հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսաստանի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել 

ՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ է անցկացվել

Քաղաքական

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներից, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից բացի նիստին մասնակցել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ ոստիկանության, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները:

Նիստի օրակարգում 2015 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառների վերաբերյալ և 2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան փաստաթղթերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության վիճակի մասին հարցերն էին:

Օրակարգի առաջին հարցի քննարկման ընթացքում անդրադարձ է եղել 2015թ. ընթացքում դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառներին, վիճակագրական տվյալների հետ միասին բովանդակային վերլուծությամբ վեր են հանվել արդարացման դատավճիռների հիմքում ընկած իրավունքի մեկնաբանության և կիրառման խնդիրները, նաև առկա օրինաչափությունները՝ դրանից բխող հետևություններ կատարելու և դրանք բացառելու վերաբերյալ: Ներկայացվել է 2015թ. ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, Վերաքննիչ քրեական դատարանի, Վճռաբեկ դատարանի կողմից կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությունները:
ՀՀ գլխավոր դատախազը, կատարված վերլուծությամբ ի հայտ բերված խնդիրների հաշվառմամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական հետապնդման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության ոլորտում դատախազական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ:

2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան պահանջների, ինչպես նաև ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական լիազորությունների իրականացման արդյունավետության իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել նաև ՀՀ ՄԻՊ, ՀՀ ոստիկանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները:

Քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է անչափահասների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության ոլորտում իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությունը' համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով անչափահասների կողմից հանցագործությունների կանխման, հատուկ և հանրակրթական հաստատություններում քրեածին իրավիճակին նպաստող պատճառների բացահայտման ու դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վրա: Արթուր Դավթյանը կա րևորել է անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական և դատավարական գործողությունների առանձնահատկությունը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել այդ գործընթացի իրականացման ոչ միայն իրավական, այլև հոգեբանական և տեխնիկական բաղադրիչներին:

Կոլեգիայի նիստում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրբ օգտակարը դառնում է վնասակար․ վիտամինների չափից շատ օգտագործման հետևանքներըՇաքարի չարաշահումը՝ ժամանակակից առողջության թաքնված սպառնալիքՇղթայական ավտովթար՝ Երևանում Ջուդ Բելինգհեմը հնարավորություն ունի դառնալու Անգլիայի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը. Լինեկեր Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցըԳերմանիան ներկայացրել է Եվրոպայի անվտանգության ամրապնդման նոր նախաձեռնություններՆԱՏՕ-ի երկրները քննարկում են պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումըՀնդկաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունըՍարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանն էՕպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունիՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել հումանիտար օգնությունը հակամարտությունների գոտիներումՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիԵվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմաՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտային վիրաբույժ Բագրատ ԱլեքյանինԵվրոպան շարունակում է խստացնել կիբերանվտանգության միջոցառումներըԱզնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասինԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնենTRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկումՓարիզում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության ընդլայնումըՓարիզի հարավում հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ և խափանվել գնացքների երթևեկությունըԱլեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ)Նավթի գներն աճել են Մերձավոր Արևելքում լարվածության խորացման պատճառովՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներինԵՄ գործընկերության առաքելությունը նոր փուլ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցությունումՓորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են ռուսական համարանիշերով ավտոմեքենայի օրինախախտ վարորդինԱզատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ)Զելենսկին պատրաստվում է Ուկրաինայում զորահավաք և ռազմական դրություն հայտարարելԷստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրելՊարմեզան պանրի արտադրությունը վտանգված է աննորմալ շոգի պատճառովՊրեմիերա․ «Hayat Project»՝ «Հիշում ես մեր սերը» (տեսանյութ) Սևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԱլեն Սիմոնյանի մոտ նեղացվածություն չկա, պաշտոնը հավերժ չէ․ կհայտարարվի՝ ինչ կարգավիճակով հանդես կգա (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան ԵԱՏՀ-ն և Արևելաաֆրիկյան համայնքը մրցակցության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրելԹեհրանը հայտնել է Լավրովի Իրան այցի մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի հետ հրադադարը դադարեցվել էՀայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմըՄեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն հայտարարել է ահաբեկչական կազմակերպությունՌուսաստանը կարձագանքի Մեծ Բրիտանիայի ընդլայնված պատժամիջոցներին, հայտարարել է ԱԳՆ-ըԻսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը
Ամենադիտված