«Անիի լռությունը» ֆիլմը
Գիտություն և Մշակույթ
Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ժամանակակից արվեստի ներկայացուցիչ, Մեքսիկայում բնակվող բելգիացի նկարիչ Ֆրանսիս Ալիսը (Francis Alÿs) 2015 թ. Ստամբուլի Բիենալեում և 2016 թ. Ռոտերդամի կինոփառատոնում ներկայացրեց իր հեղինակած «Անիի լռությունը» (Silence of Ani) կարճամետրաժ ֆիլմը: Այն մոտ 10 րոպե տևողությամբ է: Ֆիլմում Անիի ավերակների և բնապատկերների սև-սպիտակ շարքը համադրված է թռչունների դայլայլների հնչյունային իմիտացիայով, որով ստեղծվում է անցյալի պատկերների յուրօրինակ պատրանք:
Տեսանյութի երկրորդ մասում, ֆիլմից հետո, ներկայացվում է Անիի պատմությունը՝ քաղաքի նկարազարդված քարտեզի ներքո»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)