Ռոնալդուն կրկնեց Պելեի ցուցանիշը և շրջանցեց Մեսսիին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն երեք գոլ է հեղինակել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում:
Արդյունքում 31-ամյա պորտուգալացին կրկնեց Պելեի հաջողությունը, ով նույնպես մրցաշարի եզրափակչում հեթ-տրիկի հեղինակ է դրաձել (նախկինում մրցաշարը կոչվում էր միջազգային գավաթ): Այս մասին տեղեկացնում է Real Madrid Stats-ը:
Բացի դա հեթ-տրիկի շնորհիվ պորտուգալացին միջազգային ակումբային մրցաշարերում իր հեղինակած գոլերի քանակը հասցրեց 103-ի՝ շրջանցելով Լիոնել Մեսսիին:
Արգենտինացին իր ակտիվում ունի 101 գոլ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու