Քիմ Քարդաշյանի քույրը բացել է կոսմետիկայի իր առաջին խանութը
Այլ
Քայլի Ջենները՝ ամերիկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, բացել է կոսմետիկայի իր առաջին խանութը: Ինչպես տեղեկացնում է Harper's Bazaar-ը, այն գտնվում է Լոս Անջելեսի Westfield Topanga առեւտրական կենտրոնում եւ աշխատելու է մինչեւ դեկտեմբերի 23-ը:
Այնտեղ կոսմետիկական արտադրանք է ներկայացված Kylie Cosmetics բրենդի ներքո: Խանութի պատերից մեկի վրա ինստալացիա է ցուցադրված բոլոր նրբերանգների շրթներկերով:
Քայլի Ջենները ձեռնարկատեր է եւ ֆոտոմոդել: Փետրվարին նա սկսել է համագործակցել Puma ընկերության հետ եւ դարձել բրենդի դեսպանը:
Նոյեմբերի վերջին նա հայտարարել է, որ պատրաստվում է գործարկել ներքնազգեստի սեփական շարքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ