Ավստրալուհին Ծննդյան տոների տոնածառի վրա խիստ թունավոր օձ է գտել
Այլ
Մելբուռնի բնակչուհին իր տանը մոտավորապես մեկ մետր երկարությամբ օձ է հայտնաբերել Ծննդյան տոների տոնածառի ճյուղերի միջեւ: Ավելի ուշ պարզվել է, որ օձը դասվում է վագրակերպերի չափազանց թունավոր տեսակին:
Կինը խուճապի չի մատնվել, լուսանկարել է սողունին եւ կանչել օձերի պրոֆեսիոնալ ոչնչացնողի: Կանչով ժամանած փորձարար Բարրի Գոլդսմիթը կնոջը գտել է մյուս սենյակում հանգիստ թեյ խմելիս:
«Օձին հայտնաբերելուց հետո նա դուրս է եկել սենյակից, դռան տակի ճեղքը սրբիչ է խցկել եւ զանգահարել ինձ»,- ասել է Գոլդսմիթը BBC-ի հետ զրուցելիս: Նրա կարծիքով՝ օձը տուն է սողոսկել բաց դռնից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ