Կարմիր գինու պես եմ. տարիների ընթացքում ավելի լավն եմ դառնում. Իբրահիմովիչ
Սպորտ
«Մանչեսթեր Յյունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ կարող է խաղալ մինչև 50 տարեկան:
«Ես երջանիկ եմ և ինձ լավ եմ զգում: Չնայած 35 տարեկան եմ, ինձ 20 տարեկան եմ զգում: Կարծում եմ` եթե ցանկանամ, կարող եմ խաղալ մինչև 50 տարեկան: Բայց նման բան դժվար թե տեղի ունենա: Ես կարմիր գինու պես եմ. տարիների ընթացքում ավելի լավն եմ դառնում»,-Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 9 խաղերում շվեդ ֆուտբոլիստը դարձել է 10 գոլի հեղինակ:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Ինբրահիմովիչը մասնակցել է 16 խաղի և դարձել 11 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու