Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից» Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Վրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ Դատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամ Հարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը 

Սերժ Սարգսյանը ծանոթացել է Երևան քաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ:

Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում և Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս են կազմում: Իրականացվող աշխատանքի հիմնական նպատակն է, քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով, տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնը:

Ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի իրականացման արդյունքում, ըստ պատասխանատուների, նորակառույց ավտոճանապարհն ամբողջությամբ իր վրա կվերցնի հարավից դեպի մայրաքաղաք եկող և հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը:

Միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված վերոնշյալ ճանապարհի երկարությունը 5 կմ է, միջին լայնությունը՝ 24-28 մ: Տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270 մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է քաղաքի հարավային մուտքի կառուցման աշխատանքի արդյունքները, ինչպես նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով» նախատեսված հետագա աշխատանքները:

Ըստ այդմ՝ հիմնական ճանապարհը բաղկացած է երթևեկելի 4 գոտուց: Հարակից բնակելի տների համար կառուցվել են նաև լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ: Արտաշատի խճուղու վրա կառուցվել է վերգետնյա հետիոտն անցում, որն առաջին անգամ Երևան քաղաքում ապահովված է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով:

Ճանապարհի շինարարությանը նախորդել են իրացման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացվել են Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան: Արդյունքում՝ իրացվել է թվով 217 գույքային միավոր' 6,543 հազ ԱՄՆ դոլար փոխհատուցմամբ: Հաջորդ փուլով՝ ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը կկապվեն իրար:

Քաղաքապետի հավաստմամբ, արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որոնց շրջանակում նախատեսված է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում: Այն կկրի «Էրեբունի-Երևան-2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին:

Նախատեսվում է 2019 թվականին ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, որի արդյունքում բնակիչներին կհանձնվի Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի թվով 4 վարչական շրջաններն իրար կապող շուրջ 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող ճանապարհը՝ զգալիորեն բեռնաթափելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկել
Ամենադիտված