Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով Լուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Բաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումը Անօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններ Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է 

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը բացասական է գնահատել բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բնակարանային գողությունների դեպքերի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի քննության արդյունքները։

Քաղաքացիների սեփականության իրավունքի դեմ ոտնձգությունների բացահայտումը կարևորելով՝ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 2015 թվականին բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության արդյունքները, վեր հանելու բացահայտմանը խոչընդոտող պատճառները։

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 509-ը, այսինքն՝ 36,6 տոկոսը։ Ընդ որում՝ բացահայտումն անհեմամատ ավելի ցածր է Երևանում. եթե մարզերում բացահայտումը կազմել է 48,5 տոկոս, ապա Երևանում՝ 28,1 տոկոս։

ՀՀ ՔԿ նախագահը խիստ բացասական գնահատեց բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

«Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը։ Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է։ Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»,- ասաց Ա.Հովսեփյանը՝ անընդունելի համարելով քաղաքացիների սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նկատմամբ ոչ բավարար միջոցների ձեռնարկումը։

«Ինքներս պետք է բացահայտենք մեր աշխատանքների բացթողումները, պատճառները և հետևություններ անենք»,- ընդգծեց ՀՀ ՔԿ նախագահը։

Մտահոգիչ գնահատվեց նաև գողոնի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ 2015 թվականին գրանցված գողությունների հետևանքով միայն ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել է 1.066.780.516 դրամ, որից վերականգնվել է մոտ 88 մլն դրամը, ինչը կազմում է 8,5 տոկոսը։ Ա.Հովսեփյանը շեշտեց հանցագործությունների հետևանքով քաղաքացիների կրած նյութական վնասների փոխհատուցման կարևորությունը՝ որպես սոցիալական արդարության վերականգնման կարևոր նախապայման։

Խորհրդակցությունում վերլուծվեցին գողությունների բացահայտմանը խոչընդոտող հանգամանքներն ու պատճառները։ ՀՀ ՔԿ նախագահը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ առաջարկություններ՝ բացահայտումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Մասնակիցները կարևորեցին դեպքի վայրի պահպանությունը։ Խորհրդակցության ընթացքում արձանագրվեց, որ դեպքի վայրի պահպանությունը շարունակում է օրախնդիր լինել ոչ միայն գողությունների դեպքում, այլ՝ ընդհանրապես, որի հետևանքով մի շարք հետքեր ոչնչանում են, դառնում ոչ պիտանի, որպիսի պայմաններում նվազում է դեպքի վայրի զննության արդյունավետությունը։ Այս առումով զեկուցվեց, որ մշակվել է դեպքի վայրի պահպանության կանոնների նախագիծ ու դրվել շրջանառության մեջ։

Ա.Հովսեփյանն ընդգծեց, որ հանցագործությունների բացահայտման բանալին մեծամասամբ գտնվում է դեպքի վայրում և դեպքի վայրի պահպանությունը, պատշաճ զննության իրականացումն էական նշանակություն ունեն վարկածների մշակման ու հանցագործության բացահայտման համար։ Հանձնարարվեց քննության աջակցության վարչությանը՝ մշակել մեթոդական ձեռնարկ՝ դեպքի վայրի զննության և քրեագիտական տեխնիկայից օգտվելու վերաբերյալ ու դրա հիման վրա կազմակերպել քննիչների վերապատրաստման դասընթացներ։ Կարևորվեց նաև քննության ճիշտ պլանավորումը և օպերատիվ-որոնողական մարմինների հետ սերտ համագործակցությունը։

Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին մեկ ամիս ժամանակ տրվեց՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու և միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար։

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան
Ամենադիտված