Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները 2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում Գրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունը Գործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան «Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր Գաբրիել Էսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների Դատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքին Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին Starship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակով Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումը Պուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցում 

Հրատապ լուծումներ՝ մանկատների երեխաների համար

Հասարակություն

Այն, որ հայաստանյան մանկատներում բարեփոխումներ են իրականացվել երեխաների կեցության ապահովման և դաստիարակների աշխատելաոճի և մոտեցումների հարցում, վերջին շրջանում հաճախակի է թմբկահարվում:

Թե Հայաստանում թվով քանի մանկատուն կա և արդյո՞ք դրանք աշխատում են թմբկահարվող նոր մոտեցումներով, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից ի պատասխան մեր հարցման՝ տեղեկացրին, որ Հայաստանում գործում է վեց պետական մանկատուն՝ երեքը ընդհանուր տիպի, երեքը՝ մասնագիտացված, և երկու բարեգործական մանկատուն: Ըստ մեզ տրված պատասխանի՝ մանկատներում տնօրենն ընտրվում է մրցութային կարգով, իսկ դաստիարակները՝ տնօրենի կողմից: Պարզ է դառնում, որ հայաստանյան բոլոր մանկատներում աշխատում են հոգեբաններ:

Սա, թերևս, մեզ անհանգստացնող հարցերի պաշտոնական պաստասխանն է, և, ինչպես շատ հաճախ, թղթի վրա գրված օրենքի ոչ բոլոր դրույթներն են պատշաճ կատարվում. օրինակ՝ մտահոգության առարկա է այն, որ դաստիարակներն ընտրվում են տնօրենի հայեցողությամբ: Բազմիցս ականատես լինելով խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի առկայությանը` բացառել չենք կարող, որ մանկատանը դաստիարակի աշխատանքը կարող է վստահվել տնօրենի հայեցողությամբ ընտրված, բայց մասնագիտական ոչ լիարժեք գիտելիքներով օժտված անձանց, որոնք կարող են խիստ բացասական հետք թողնել երեխաների վրա, և նման աղաղակող փաստեր հանրությանը հայտնի են: 

Ինչևէ, մեզ տրված պաշտոնական պատասխանը հուսադրող կլիներ, եթե չլիներ իրականությունը, որը հաճախ լինում է շատ ավելի մռայլ, տխուր և լի բազում խնդիրներով: Այն, որ մանկատներում ամեն ինչ այդքան էլ լավ չէ, փաստում է մեր զրուցակիցը. 

«Թերարժեքության բարդույթ, իրենց հյուր գնացած մարդկանց ջերմ շփումներին հակազդող չոր ու կոպիտ ինքնապաշտպանական ռեակցիա, որը ձախողում էր նրանց հետ մտերմանալու մեր գրեթե բոլոր փորձերը: Հենց այս պատկերին ականատես եղանք հայաստանյան մանկատներից մեկում, որտեղ մեկնել էինք օրեր առաջ՝ մանկատան բոլոր սաների համար օրն իսկական տոն դարձնելու և անականկալներով լցնելու համար»,-այսպես արձագանքեց ԼՈւՐԵՐ.com-ի՝ ինչպե՞ս դիմավորեցին մանկատան սաները հարցադրմանը «Միասնություն» համազգային շարժման անդամ, «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ ղեկավար Վաչիկ Գրիգորյանը՝ ի պաշտպանություն երեխաների շահերի՝ չնշելով, թե որ մանկատուն էր գնացել:

Խոսելով իրենց տեսածի և ապրած զգացողությունների մասին՝ վերջինս նշեց, որ տնօրենն իրենց շատ լավ է ընդունել, և միասին մտերմիկ մթնոլորտում բավականին անկեղծ զրույց են ունեցել: Խոսել են երեխաների առօրյայի, աշխարհընկալման մասին, և տնօրենն իրենց հավաստիացրել է, որ մանկատանն ապրող երեխան ոչնչով չի տարբերվում ընտանիքում ապրող երեխայից, և ընտանեկան ջերմության և հոգատարության պակասը մանկատունը լրացնում է:

«Հաճելի էր լսել այդ ամենը. մի տեսակ ուրախություն ապրեցինք, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված փոքրիկների համար կյանքն իր դրական և լուսավոր կողմերով զգալու համար այս կառույցում անում են ամեն ինչ, սակայն, մեր ուրախությունը կարճ տևեց, երբ հանդիպեցինք մանկատան սաներին: Նախ, մեծ ջանքերի շնորհիվ դաստիարակներին հաջողվեց նրանց լռեցնել, որպեսզի իրենց հյուրերին ներկայացնեն, երեխաները լարված էին, ինչ-որ տեղ՝ նաև ագրեսիվ վարքագիծ էր նկատվում նրանց շարժումներում»,- պատմում է Վաչիկ Գրիգորյանը:

«Փաստացի, մանկատուն մեր այցը ցույց տվեց, որ այնտեղ կա դաստիարակության խնդիր, իսկ նման բարդ խնդիրը վստահել միջնակարգ կամ թերի բարձրագույն կրթությամբ, հոգեբանական հմտություններ չունեցող մարդկանց՝ վերջնականապես կործանարար կարող է դառնալ երեխաների համար: Հարցի լուծումը մենք տեսնում ենք միայն այն պարագայում, երբ կփոխվի մանկատան դաստիարակների և երեխաներին խնամողների ընտրության կարգը. այդ գործը պետք է վստահել մարդկանց, ովքեր ունեն հոգեբանի մասնագիտություն և կարող են իրենց մասնագիտական գիտելիքները ներդնել երեխաների զարգացման գործում: Ինչպես նաև, գիտակցելով Քրիստոնեական բարոյականության և դաստիարակության կարևորությունը, համապատասխան եկեղեցական թեմերի միջոցով ՀՀ բոլոր մանկատներում հոգևոր դասընթացների պարբերականցկացումը ևս մեծ օգուտ կբերի այս գործին: Գիտեմ, որոշակի կարգի մասին սակայն, ականատես լինելով տիրող իրավիճակին, ևս մեկ անգամ համոզվեցինք, որ թղթի վրա գրածը միշտ չէ, որ իրականացվում է գոնե մինիմալ մակարդակով: Այս խնդիրը նույնպես կարելի է դասել այն խնդիրների շարքին, որոնք ուղղակի մեր իշխանությունների անհետեևողական քաղաքականության հետևանք են: Խնդիրը քննարկվել է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նիստում և հետամուտ ենք լինելու դրա իրագործմանը»:

 


Աղավնի Սուքիասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվումՍելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներըՈրքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըՌեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմելՍի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուցՖրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներիԴիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր ԳրիգորյանԳյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտեԹրամփը հերքել է, որ առաջարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացում Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերԲրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակինAxios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգինՀայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականըԱրդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում․ Տիգրան Աբրահամյան515 հա հողատարածքների աճուրդներն անվավեր են ճանաչվել․ դատախազությունը ներկայացրել էր հայց«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ ԹևանյանԳերմանիան և ևս 5 երկիր սպառնում են արգելափակել ԵՄ նոր բյուջեն․ պահանջում են հարյուրավոր միլիարդների կրճատումներԹաց ճանապարհի պատճառով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ Սպիտակ-Ապարան ճանապարհը փակվել էրՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում «Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում «Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար» «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել»
Ամենադիտված