Վաշինգտոնում նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել
ԱՄՆ
Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Կապիտոլիումի բլրին Կոնգրեսի շենքի մոտ հունվարի 15-ին նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել: Դրա հիմնական տարրը դարձել է այն գործողությունների մշակումը, որոնք կապված են ԱՄՆ-ի հաջորդ նախագահ եւ փոխնախագահ Դոնալդ Թրամփի եւ Մայքլ Փենսի երդմնատվության հետ: Քաղաքական գործիչները և նրանց կանանց դերերը խաղացել են ԱՄՆ-ի զինված ուժերի ցամաքային զորքերի երաժշտական խմբի մասնակիցները:
Զինծառայողները նաեւ փորձել են Սպիտակ տնից «Ամերիկայի գլխավոր փողոցով»՝ Փենսիլվանիա-ավենյուով, դեպի պաշտոնակալության վայրը ընտրված նախագահի ուղեւորությունը, փողոց, որի երկայնքով արդեն կանգնեցվել են հանդիսականների համար նախատեսված տրիբունաները: Այս պատճառով ոստիկանությունը փակել էր Վաշինգտոնի՝ գործնականում ամբողջ կենտրոնը, ինչը կիրակի օրը որոշ չափով դժվարացրել է երթեւեկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)