Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կշարունակի վարել Twitter-ի իր օգտահաշիվը
ԱՄՆ
Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում շարունակել օգտվել Twitter միկրոբլոգների ցանցում իր ներկայիս հաշվից: Այդ մասին նա հայտարարել է The Times եւ Bild թերթերում հրապարակված հարցազրույցում:
«Կարծում, որ կպահպանեմ @RealDonaldTrump»-ը,-ասել է Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե ինչ անվան ներքո է շարունակելու գրել TYwitter-ում: «Ներկայում ես 46 մլն բաժանորդ ունեմ, ներառյալ Facebook-ը, Twitter-ը եւ Instagram-ը»,-նշել է նա:
«Մամուլն այնքան անազնիվ է գրում իմ մասին, որ ես իմ կարծիքը հայտնում եմ Twitter-ում»,-ասել է Թրամփը: Նա հայտնել է, որ «կան մի քանի մարդիկ», որոնք դրանում օգնում են իրեն: «Ես պարզապես ինչ-որ բան թելադրում եմ, եւ նրանք տեքստ են կազմում»,-պարզաբանել է նա:
Թրամփի պաշտոնակալության արարողությունը նշանակված է հունվարի 20-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)