8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Սարգսյան-Կարապետյան. տանդե՞մ, թե՞ դուել

Վերլուծական

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ արդեն իսկ ակնհայտ է դարձել այն լարվածությունը և ընդգծված հակասությունները, որոնք առկա են ՀՀԿ վերնախավի և մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև: Խնդիրը կայանում է այն իշխանական բացի ձևավորման մեջ, որի հաղթահարման ուղիները ՀՀԿ-ում դեռևս չեն գտնում:

Սերժ Սարգսյանը որոշակի դադարից հետո բավականին ակտիվացել է և այդ տեսակետից հարց է առաջանում' Սարգսյանը միայն պաշտո՞նն է տվել Կարեն Կարապետյանին, թե՞ նաև որոշումներ կայացնելու իրավասությունը. որովհետև, եթե որոշումներ կայացնելու իրավասությունը Սերժ Սարգսյանն, այնուհանդերձ, պահել է իր ձեռքում, ապա դա նշանակում է, որ քաղաքական աջակցության մասով վարչապետը կարող է կանգնել լուրջ խնդիրների առաջ, քանի որ այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հարաբերություններում ոչ միայն ոչինչ պարզ չէ, այլ այդ հարաբերություններում խնդիրները դեռ նոր են երևան գալու: Իհարկե, խոշոր բիզնեսի ստվերի հարցը, անկասկած՝ հանդիսանալու է այդ խնդիրների առանցքային բաղադրիչներից մեկը, ելնելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական նշանակությունից: Սակայն հենց այս տեսանկյունից է, որ բոլորովին պարզ չէ, թե այդ ստվերի հարցում քաղաքական աջակցությունն ինչ «ստատուս-քվո» և արդյունք է ենթարկելու:

Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն առնվազն անուղղակիորեն հայտարարում են մրցակիցներ լինելու մասին: Եվ քանի դեռ նրանց երկուսից որևէ մեկը չի հրաժարվել հավակնությունից կամ չի հայտարարել, որ այդ պաշտոնին կհավակնի, եթե վարչապետ լինելու ցանկություն չունենա մյուսը, նշանակելու է, որ Հայաստանի ներիշխանական համակարգում առաջանում է նոր մրցակցություն՝ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի մրցակցությունը:

Եվ եթե Կարեն Կարապետյանը փորձելու է, ըստ այդմ, անել հնարավորը՝ էֆեկտիվ վարչապետ երևալու համար՝ այդպիսով Սերժ Սարգսյանին զրկելով իրեն պաշտոնից հեռացնելու առիթից, ապա Սերժ Սարգսյանը երևի թե ամեն ինչ կանի, որպեսզի 2018 թվականին մոտենալուն զուգահեռ՝ ավելի ու ավելի «ի ցույց» դրվեն Կարեն Կարապետյանի անարդյունավետության, ոչ էֆեկտիվ կառավարման օրինակներ՝ դրանով իր համար առիթ ստեղծելով վարչապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հեռանալու հարցն առնվազն օրակարգային դարձնելու համար:

Իհարկե, մինչև 2018 թվականը չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հանգամանքների բերումով հայտարարի վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին, քանի որ այստեղ, իհարկե, նրա ցանկությունից բացի՝ շատ բան կախված է ներքին ու առավել ևս՝ արտաքին մի շարք գործոններից: Սակայն առայժմ՝ Սերժ Սարգսյանն արդեն երկու անգամ պատասխանելով վարչապետ լինել-չլինելու մասին հարցին՝ ասել է, թե՝ դեպի կառավարություն տանող դուռը թողել է բաց՝ 2015-ի դեկտեմբերին և 2016-ին: Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ Սարգսյանն իր համար այդ դուռը թողել է բաց՝ անկախ որևէ պատճառից, նա փաստորեն բաց է թողել նաև Կարապետյանի հեռանալու դուռը: Այս իրավիճակն ուղղակիորեն թուլացնում է իշխող կուսակցության նախընտրական դիրքերը՝ գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված