8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Կառավարությունը տնտեսությունը զարգացնելու «գաղտնի պլան» է մշակում...

Վերլուծական

Մինչ կառավարությունը, ելնելով բացառապես նախընտրական տրամաբանությունից, շարունակ փորձում է ներշնչել ՀՀ բնակչությանը, թե հատկապես 2016-ի վերջին եռամսյակից սկսյալ՝ Հայաստանի՝ անկասելիորեն անկում ապրող տնտեսությունը վերընթաց է սկսել ապրել՝ թեկուզ ոչ այնքան զգալի, մի շարք լրջագույն տնտեսագիտական վերլուծություններ (և հասարակության կյանքի որակն՝ առհասարակ) աներկբայորեն փաստում են, որ իրականում՝ տնտեսական զարգացման մասին պատմող բոլոր «վիճակագրությունները» ոչ այլ ինչ են, եթե ոչ վերևից պատվիրված աճպարարություն. այս ամիսների ընթացքում որևիցե լուրջ քայլ՝ տնտեսության առողջացմանն ուղղված, ոչ միայն չի կատարվել, այլև բացի որոշ «անշառ» թերություններ մատնանշելուց, ուրիշ ոչնչով Կարապետյանի կաբինետը, փաստացի, չի զբաղվել՝ չհաշված, իհարկե, զանգվածային կրճատումները, որոնք դեռևս ընթացքի մեջ են գտնվում, ու որոնց արդյունքում, ինչպես պարզում ենք ՀՀ կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունից, Կարապետյանն ակնկալում է տնտեսել 3 մլրդ 932 մլն դրամ, որից 1 մլրդ 497 մլն-ը՝ գերատեսչությունների աշխատակազմերի օպտիմալացման արդյունքում, 2 մլրդ 435 մլն դրամը՝ ՊՈԱԿ-ների: Բացի այս՝ նախատեսվում է ևս 904 մլն դրամ տնտեսել թվով 5 մարզերում կատարված օպտիմալացումների արդյունքում։

Այնպես որ՝ բոլոր այն տնտեսագետներն, ովքեր միանգամայն հիմնավոր կերպով փաստում են, որ 2017-ը երկրի տնտեսության համար փորձություններով լի շրջան է լինելու, կարող են հանգիստ խղճով փոխել իրենց մասնագիտությունը. Կառավարությունը միանգամայն այլ տեսակետ ունի հարցի վերաբերյալ. պետական ապարատում կթողնեն, ասենք, մի 100 հոգու, իսկ ազատ մնացած միջոցներով էլ մի կերպ «յոլա կգնան»…

Իսկ եթե լուրջ, ապա պետք է նկատել, որ իրականում տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, դրա զարգացումը հնարավորինս անշեղ հիմքերի վրա դնելու համար քաղաքակիրթ մարդկությունը վաղուց բավական էֆեկտիվ գործիքակազմեր է մշակել, որոնցից ամենակարևորներից մեկը, թերևս, կարելի է հարկային քաղաքականության ճիշտ մեթոդոլոգիան համարել: Գաղտնիք չէ, որ մեր երկրում բիզնես սկսելու համար ստարտային պայմաններ՝ գրեթե չկան: Ու չնայած կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, օրուգիշեր «կոկորդ է պատռում», թե մենաշնորհներ չկան, իսկ եթե ինչ-որ մեկն էլ հանկարծ նեղվի դրանց «աներևույթ» առկայությունից, ապա կարող է «դուխով» վարչապետին ահազանգել, փաստը մնում է փաստ, որ դաշտում կիրառվում է ընտրողական մոտեցում, ու ում կապերը բավարար չափով ամուր չեն լինում՝ կա՛մ «քերթում» են, կա՛մ ստեղծում այնպիսի պայմաններ, որ ունեցած-չունեցածը վաճառի, լքի Հայաստանը. սա է իրականությունը, ու ոչ ոք օբյեկտիվորեն սրան չի կարող հակադարձել:

Իսկ ստեղծված իրավիճակից միանգամայն իրական լուծում կարող էր հանդիսանալ, ասենք, հարկային քաղաքականության վերանայումը. հարկավոր է սահմանել ոչ թե այնպիսի հարկեր ու հարկատեսակներ, որոնք հենց օրորոցում են խեղդում բիզնեսն ու դրանով զբաղվելու՝ անհատի ցանկությունը, կամ դրդում ձեռներեցին, ասենք, թաքցնել սեփական եկամուտներն ու աշխատողներին, այլ թույլ տալ նրանց՝ ազատորեն շնչել. ի դեպ՝ այս իմաստով հարևան Վրաստանի օրինակը շատ առումներով կարելի է ուսուցողական համարել. հատկապես հարկային ճիշտ քաղաքականությունն ու հասկանալի խաղի կանոնների հաստատումն այս երկրին օգնեցին համեմատաբար կարճ ժամանակահատվածում դառնալ, երևի թե, տարածաշրջանային բիզնես կենտրոն:

Բացի, ասենք, ներդրումների ներգրավմանն ուղղված հստակ քաղաքականություն վարելը կամ գոյություն ունեցող սուբյեկտիվ խոչընդոտները վերացնելը՝ զարգացման ռազմավարական պլաններ մշակելիս, եթե, իհարկե, մեզանում այդպիսիք դեռևս մշակվում են, հարկավոր է հաշվի առնել նաև չափազանց կարևոր մի իրողություն ու տնտեսության մեջ վճռական դեր խաղացող հանգամանք՝ Հայաստանի բնակչության թվաքանակը, դրա աճի տեմպերն ու նշմարվող տենդենցները: Բոլորին պետք է հասկանալի լինի մեկ բան՝ արտագաղթող բնակչությամբ եկիրը չի կարող կենսունակ տնտեսական ռազմավարություն ունենալ, նույնիսկ՝ եթե այդ ռազմավարությունը Լի Կուան Յուի գրչին էլ պատկանելիս լինի:

Այնպես որ՝ խորհուրդ կառավարությանը. կրճատումների հաշվին Հայաստանի համար «պայծառ ապագա» կառուցելու ճանապարհին մի՛ մոռացեք, որ ամեն մի կրճատված քաղաքացի պոտենցիալ ճամփորդ է, Հայաստանից անվերադարձ արտագաղթող ներուժ. մի փոքր խորագե՛տ գտնվեք...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված