Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները 2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում Գրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունը Գործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան «Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր Գաբրիել Էսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների Դատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքին Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին Starship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակով Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումը Պուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցում 

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները

Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին հիշեցրել է քաղաքացիներին գազի օգտագործման անվտանգության կանոնները: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությանն ամբողջությամբ.

«Վերջին տասնամյակում ՀՀ տարածքում գրանցված շմոլ գազից թունավորման դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների թվի աճին զուգահեռ ավելացել է նաև տուժածների թիվը, սակայն անվտանգության կանոնները պահպանելու և արագ արձագանքման շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել զոհերի քանակը:

Բնական գազի շահագործման հետ կապված դժբախտ դեպքերից խուսափելու համար ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի և գազային սարքավորումների օգտագործման անվտանգության կանոնները:

Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը և դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից: Գազային պարագաների մոնտաժումը, տեղադրումը և վերանորոգումը պետք է կատարեն միայն գազի շահագործման գրասենյակների մասնագետները:

Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն: Այդ դեպքում անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի և օդափոխության անցքի քարշը' անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները:

Գազօջախը, սյունակաթսան վառելիս նախ վառած լուցկին մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը: Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը և այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ:

Չի´ կարելի գազի պարագաները թողնել գործող վիճակում գիշերը կամ տնից հեռանալիս, դրանց գործարկումը հանձնարարել երեխաներին կամ մարդկանց, որոնք ծանոթ չեն գազի պարագաների օգտագործման անվտանգության պահանջներին:

Գազի այրումը դադարեցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը և ապա' պարագայի փականը:
Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուրավառ հեղուկներ:

Չի´ կարելի գազի խողովակաշարից կախել ծանր իրեր, կապել լվացքի պարան և այլն:

Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից:

Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան:

Արգելվում է գործի դնել գազային համակարգով շահագործվող մեքենաների շարժիչները փակ տարածքում:

Տարաբնույթ նյութերի այրման ժամանակ առաջանում են նաև այլ թունավոր գազեր, ինչպես, օրինակ՝ սինիլաթթու, ֆոսգեն և այլն, իսկ օդում թթվածնի պարունակությունը նվազում է: Ահա թե ինչու առավել վտանգավոր է ոչ այնքան կրակը, որքան ծուխն ու դրա այրուքը: Ժամանակակից շենքերում, որտեղ լայնորեն կիրառվում են տարբեր տեսակի պոլիմերային և սինթետիկ նյութեր, հրդեհի ժամանակ մարդկանց վրա մեծ ազդեցություն են գործում այրման թունավոր արգասիքները: Չնայած այրվող նյութերում պարունակվում են թունավոր ազդեցություն ունեցող 50-100 տեսակի քիմիական միացություններ, այնուհաÕ �դերձ տարբեր երկրների գիտնականների մեծամասնության կարծիքով հրդեհի ժամանակ, ինչպես նաև՝ տարբեր գազային սարքավորումները ոչ ճիշտ շահագործելիս, մարդկանց զոհվելու հիմնական պատճառը ածխածնի օքսիդով (շմոլ գազ) թունավորվելն է:

Ածխածնի օքսիդն առանց հոտի, անգույն, այրվող գազ է: Թունավոր է, օդում այրվում է կապույտ բոցով: Խտությունն օդի նկատմամբ կազմում է 0,967, այսինքն օդից թեթև է: Շմոլ գազը վտանգավորէ նրանով, որ 200-300 անգամ ավելի լավ է ռեակցիայի մեջ մտնում (փոխազդում) արյան հեմոգլոբինի հետ, քան թթվածինը, ինչի հետևանքով արյան կարմիր մասնիկները կորցնում են օրգանիզմը թթվածնով մատակարարելու իրենց ընդունակությունը: Առաջանում է թթվածնային քաղց, հյուսվածքների հիպոքսիա (թթվածնաքաղց), մարդը կորցնում է մտածելու կարողությունը, դառնում է անտարբեր և անուշադիր, չի փորձում փրկվել վտանգից: Այնուհետև վրա է հասնում փայտացումը, դեպրեսիան, շարժման համակարգվածության խանգարումը, իսկ շնչառության կանգնելու դեպքում' մահը: Ածխածնի օքսիդի վտանգավորությունը բացատրվում է ոչ միայն թունավորությամբ, այլ նաև այրման արգասիքներում նրա համեմատաբար մեծ պարունակությամբ: Հրդեհի ժամանակ ածխածնի օքսիդ գոյանում է 10-40 անգամ ավելի շատ, քան առավել թունավոր ցիանականջրածին: 50-70% դեպքերում մարդիկ զոհվում են ածխածնի օքսիդով թունավորվելու և թթվածնի անբավարարության պատճառով:

Հիշե՛ք՝ անհրաժեշտ է հաշվի առնել մարդու օրգանիզմի հնարավոր ռեակցիաները (հակազդեցությունը) այրման արգասիքների խտության ավելացման դեպքում, մասնավորապես՝

Շմոլ գազ (ածխածնի օքսիդ). 0,01%՝ թույլ գլխացավ, 0,05%՝ գլխապտույտ, 0,1%՝ ուշագնացություն (ուշաթափություն), 0,2%՝ կոմա, 0,5%՝ վայրկենական մահ.
Ածխաթթու գազ. Մինչև 0,5%՝ չի ներգործում, 0,5%-ից մինչև 7%՝ սրտային ռիթմի հաճախացում, շնչառական կենտրոնների կաթվածի (պարալիչ) սկիզբ, 10%-ից ավելի՝ շնչառական կենտրոնների կաթված և մահ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվումՍելին Դիոնը Փարիզի նորաձևության շաբաթում անակնկալ ելույթ է ունեցելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներըՈրքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըՌեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմելՍի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուցՖրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներիԴիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր ԳրիգորյանԳյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտեԹրամփը հերքել է, որ առաջարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացում Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերԲրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակինAxios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգինՀայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականըԱրդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում․ Տիգրան Աբրահամյան515 հա հողատարածքների աճուրդներն անվավեր են ճանաչվել․ դատախազությունը ներկայացրել էր հայց«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ ԹևանյանԳերմանիան և ևս 5 երկիր սպառնում են արգելափակել ԵՄ նոր բյուջեն․ պահանջում են հարյուրավոր միլիարդների կրճատումներԹաց ճանապարհի պատճառով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ Սպիտակ-Ապարան ճանապարհը փակվել էրՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում «Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում «Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար» «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել»
Ամենադիտված