Թերեզա Մեյը մասնակցել է Vogue փայլերես հրատարակության ֆոտոսեսիային
Այլ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի լուսանկարները, որոնք արվել են նշանավոր լուսանկարիչ Աննա Լեյբովիցի կողմից, կհայտնվեն ամերիկյան Vogue հրատարակության ապրիլյան համարում: Դա հաստատել է վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը:
«Լուսանկարների վաղուց պլանավորված լույսընծայումը նշանակված է ապրիլին»,-հայտարարել է նա:
Գաղտնի ֆոտոսեսիան, Evening Standard թերթի տվյալների համաձայն, կայացել է անցյալ տարի, դեռ նախքան ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Դաունինգ-սթրիթի աղբյուրը հրատարակությանը հայտնել է, որ Vogue-ում հրապարակումը ոչ մի կերպ կապված չէ Վաշինգտոն Մեյի նախապատրաստվող այցի հետ:
Թերեզա Մեյի ոճը քչերին կարող է անտարբեր թողնել. շատերն են հիացած վառ գույների եւ խորը լանջաբացվածքի նկատմամբ նրա ունեցած սիրով այն դեպքում, երբ մյուսները վարչապետին մեղադրում են անճաշակության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ