8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Ամիրյանի՝ «լևի» եկամտի պոտենցիալ աղբյուրը...

Վերլուծական

Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին փոխարինելու է գալիս Արմեն Ամիրյանը, պետք է խոստովանել, հասարակության շրջանում համապատասխան արձագանքը միանշանակ չստացվեց: Բավական հետաքրքրական էր նաև Ամիրյանի արձագանքն այս առթիվ, երբ ի լուր աշխարհի վերջինս հայտարարեց, թե որքան երջանիկ է ինքն, երբ ստացավ յուր՝ մշակույթի նախարար նշանակման մասին ավետիսը:

Իհարկե, կարծել, թե Ամիրյանի էյֆորիայի պատճառը հայ մշակույթը մի նոր մակարդակի բարձրացնելու աննախադեպ հնարավորություն ստանալն էր, միամտություն կլիներ, քանի որ ամենևին էլ նորություն չէ, որ պաշտոնը, ինչպիսին էլ այն լինի, մեզանում մշտապես դիտարկվել է՝ ընդամենը անձնական բարեկեցության որոշակի մակարդակի հասնելու փորձված միջոց, ու Ամիրյանի պարագան ամենևին էլ բացառություն չէր: Այլ հարց է, սակայն, թե այդ նշաձողին հասնելու համար այս կամ այն պաշտոնյան ինչպիսի՞ գործիքակազմերից է նախընտրում օգտվել, և կամ մինչև ուր կարող է հասնել նրա՝ փող աշխատելու անհագուրդ ձգտումը:

Ինչպես հայտնի է, հաճախ է մեզանում խոսվում մասնավոր սեկտորի ու պետության միջև փոխվստահելի հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտության մասին. այս թեման, թերևս, ամենաքննարկված թեմաներից պետք է համարել, քանի որ այն հասարակարգը, որում ներկայում հայաստանյան հասարակությունն ապրում է, ըստ էության, հիմնված է պետության ու մասնավորի փոխշահավետ փոխգործակցության վրա, ու որևիցե դատապարտելի բան այն բանում, որ այս կամ այն խնդրի շուրջ կարող է ձևավորվել համապատասխան գործակցություն, գոյություն չունի:

Եվ ահա պարզվում է՝ սույն իրողությունը ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն բավական հետաքրքիր կերպ է ընկալել. բավականին «բեղուն» համագործակցություն է սկսում զարգանալ «Կոկա-կոլա» ընկերության և Ամիրյանի գերատեսչության միջև. վերջերս խանութներում վաճառվող յուրատեսակ լոգոներով քաղցրահամ գազավորված խմիչքներն արդյունք են մասնավորի ու պետականի «բացառիկ» համագործակցության. «Կոկա-կոլան» որոշել է սեփական արտադրանքը զարդարել Հայաստանի պատմամշակութային կոթողների պատկերներով, ինչն, ըստ մի շարք մասնագետների, գրված ու չգրված օրենքների անթույլատրելի ոնտահարում է: Մշակույթի նախարարության մտահղացման արդյունքում, փաստացի, մարկետինգի զոհի են վերածվել այնպիսի կարևորագույն կոթողներ, ինչպիսիք են ասենք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սասունցի Դավթի արձանը և այլն: Ու չնայած այս մտահղացման հեղինակները՝ որպես նման քայլի արդարացում բերում են Արևմուտքի օրինակը, սակայն, պետք է նկատել, որ ոչ միշտ է արևմտյան երկրներում տարածում գտած այս կամ այն պրակտիկան կիրառելի լինում մեր պարագայում. փող աշխատելն էլ պետք է բարոյապես արդարացված լինի:

Թեպետ Ամիրյանի գերատեսչությունում ամեն կերպ փորձել են ու հիմա էլ փորձում են հավաստիացնել, թե այս մտահղացման արդյունքում գոյացող միջոցներն ուղղվելու են հուշարձանների պահպանությանը, սակայն մեծ երևակայություն պետք չէ ունենալ՝ հասկանալու, որ իրականում ոչ ոք չի կարող ի սկզբանե երաշխավորել, թե ինչպես են գոյացած միջոցները ծախսվելու. Ամիրյանը, համաձայնե՛ք, ստանում է հրաշալի հնարավորություն՝ «Կոկա-կոլայի» միջոցով իր համար «լևի» եկամտի աղբյուր ունենալու...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված