Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնություն. 5-րդ տուրի արդյունքները
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում միակ ոչ-ոքին գրանցվեց Մանուել Պետրոսյան-Զավեն Անդրիասյան պարտիայում: Հաղթանակներ տոնեցին Տիգրան Հարությունյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Պետրոսյանը: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Զավեն Անդրիասյանը: Նա ունի 3,5 միավոր: 3 միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու