Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճը Լուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնությունները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերը Մեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարը Մեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը Երկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի Հաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգեր Իրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրը 

«Փաստ». Աղվան Վարդանյանը ՀՅԴ–ի կոալիցիա կազմելու և Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն մուտք գործելու մասին

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՅԴ ԳՄ անդամ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը թեև չգիտի ինչու է մամուլում ժամանակ–առ ժամանակ տեղեկություններ շրջանառվում, թե առաջիկա ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը կոալիցիա կկազմի ՀՀԿ–ի հետ, բայց «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն իսկ ձևավորել են նախընտրական կենտրոնական և 13 ընտրատարածքային շտաբներ, որտեղ արդեն սկսվել են նախընտրական գործընթացները:

«Ընտրատարածքներն աշխատում են և մենք ինչպես բազմիցս հայտարարել ենք՝ 99 տոկոսով ՀՅԴ կուսակցությունը ընտրություններին կմասնակցի առանձին: Մենք այլ ուժերի նման փնտրտուքների մեջ չենք և մեր հույսը դրել ենք մեր ու մեր աշխատանքի վրա, որպեսզի կարողանանք իրականացնել մեր կուսակցության ծրագրերը»,– ասում է Ա. Վարդանյանը:

Ինչ վերաբերում է պահուստային 1%–ին, ապա այն ըստ քաղաքական գործչի, ֆորսմաժորային իրավիճակների համար է, քանի որ քաղաքական գործընթացների ժամանակ անտրամաբանական է 100%–անոց կանխատեսումներ անելը: Ընտրություններից առաջ ՀՅԴ–ՀՀԿ համագործակցության համաձայնագիրը չեղյալ հայտարարելը նույնպես ՀՅԴ–ի առաջիկա պլաններում չկա: Դաշնակցականները կշարունակեն ներկայի ձևաչափով առաջ շարժվել, քանի որ կառավարության գործունեության մեջ իրենց առջև դրված խնդիրների լուծման քայլեր տեսնում են: Ինչ վերաբերում է այն շարունակել–չշարունակելուն, ապա նման հարցերն ու դրանց մեխանիզմները կհստակեցվեն առաջիկա ընտրությունների արդյունքներից հետո:

«Հիմնովին սխալ է մտածելը, որ եթե մենք այսօր համագործակցում ենք Հանրապետական կուսակցության հետ, դա նշանակում է, որ դաշինքով պետք է մասնակցենք ընտրություններին»,– ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Խոսելով ընտրություններին ՀՅԴ ռեյտինգային ցուցակով հեղինակավոր մարդկանց հետ ակտիվ բանակցությունների մասին Ա.Վարդանյանն ասաց, որ արդեն իսկ տասնյակ հայտնի մարդկանց հետ հանդիպումներ ու զրույցներ ունեցել են: Եվ քանի որ այդ ցուցակներում ներգրավվելու են ոչ թե կուսակցության անդամներ, այլ իրենց գաղափարախոսությանը մոտ կանգնած անհատներ, ապա առաջիկայում ավելի տեսանելի կդառնա թե ովքեր են համաձայնել դաշնակցականների ռեյտինգային ցուցակում ընդգրկվել:

Արտավազդ Սահակյանին ՀՅԴ ռեյտինգային ցուցակում ընդգրկելու մասին Ա. Վարդանյանն ասաց, որ հայտնի միկրովիրաբույժն իրենց մտերիմ ընկերն է և բնականաբար նման քննարկում եղել է իրենց միջև: Ու թեև այս պահին երկուստեք որևէ որոշում չի կայացվել, սակայն դեռ ժամանակ կա հարցն իր տրամաբանական հանգուցալուծմանը հասցնելու համար:

Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու շուրջ առկա սպասողականության մասին պատգամավորն ասաց, որ թեև տարիներ առաջ նա դուրս եկավ քաղաքականությունից, սակայն երբեք էլ չմեկուսացավ հասարակությունից:

«Գագիկ Ծառուկյանը շարունակեց իր գործունեությունը և՛ սպորտի, և՛ բարեգործության բնագավառներում և այս առումով նա իր դրական կերպարը շարունակում է պահպանել, բայց քաղաքականություն վերադառնալը նրա որոշելիքն է: Այդ որոշումից է կախված նաև շատ շատերի որոշումը, բայց ոչ Դաշնակցության»,– ասաց Ա. Վարդանյանը:

Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հնարավոր համախմբման մասին քաղաքական գործիչն ասաց, որ նոր Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է ընդդիմադիր ուժերի 1/3–ի ներկայությունը պառլամենտում: Ու թեև ՀՅԴ–ն ներկայում իշխանության մաս է կազմում, սակայն նոր Սահմանադրության և նոր ընտրական համակարգերի ընդունմանը նպաստելով իրենց կուսակցությունն ամեն ինչ արել է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան ընտրությունների միջոցով Հայաստանում իրավիճակ փոխել: Ու թեև Հայաստանում իրավիճակ փոխելու բոլոր գործիքակազմերը կան, սակայն Ա.Վարդանյանը չի պատկերացնում, որ առաջիկա ընտրություններից առաջ հնարավոր կլինի միասնական ընդդիմադիր դաշինք ձևավորել: Փոխարենը, նա ավելի հավանական է համարում մի քանի ընդդիմադիր դաշինքների կամ միավորների ստեղծումը:

«Ես չեմ տեսնում բոլոր ընդդիմադիրներին մեկ «կաթսայի» մեջ, քանի որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, բայց նրանք դեռ շարունակում են փնտրտուքները: Եվ համախմբման հիմքում ոչ թե ծրագրային կամ գաղափարական միավորումներ ստեղծելն է, այլ ձայն ունենալու վրա հիմնված հաշվարկները: Բայց շատ կարևոր է, որ առաջիկա խորհրդարանը լինի գործունակ ազգային պետական մտածողություն ունեցող անձնանց հավաքատեղի: Եվ այս առումով մեր հասարակությունը ընտրություն կատարելու ժամանակ պետք է շատ ուշադիր լինի, որպեսզի Հայաստանի նոր խորհրդարանում երկրի պետական շահով մտահոգ մարդիկ ներկայացված լինեն»,– ասում է Ա. Վարդանյանը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին
Ամենադիտված