Վթար Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ
Հասարակություն
Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում BMW մակնիշի 35 AP 974 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Ալեն Ղուկասյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանի բնակիչ, 35-ամյա Սուքիաս Տերտերյանի վարած Opel Zafira մակնիշի 45 MP 555 համարանիշի ավտոմեքենային։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Վթարի հետևանքով BMW-ի անվահեծանները կոտրվել են, իսկ մինչ Opel-ին բախվելը BMW-ն հարվածել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և մոտ 100 մետր առաջ ընթանալով՝ բախվել Opel-ին։
Մանրամասն՝ shamshyan.com-ում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ