Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճը Լուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնությունները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերը Մեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարը Մեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը Երկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի Հաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգեր Իրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրը 

Գագիկ Ծառուկյանի քաղաքական ֆենոմենը

Վերլուծական

Քաղաքական դաշտը սպասման մեջ է այն պահից ի վեր, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին: Հայտարարեց այն ժամանակ, երբ հասարակությունն ինքը խնդրեց վերադառնալ և օգնել ՝ պետության, մեր բոլորիս առջև ծառացած և լուծում չգտնող խնդիրների թնջուկն ի վերջո քանդելու համար: Կարծես այդ պահից ի վեր՝ ներքաղաքական դաշտում նոր կատեգորիա է ի հայտ եկել՝ «քաղաքական խանդի» կատեգորիան: Իշխանությունները նեղսրտած են, ընդդիմադիրները՝ հիասթափված: Եթե ազգովի իշխանություններից տարիներ ի վեր խնդրում, աղերսում են հեռանալ, ապա Ծառուկյանին խնդրում են հետ գալ: 

Անշուշտ, իշխանությունները վրդովված են այս փաստից: Իսկ փորձե՞լ են նրանք արդյոք վերլուծել՝ ինչում է Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի ֆենոմենը: Կարծում եմ ՝ ոչ: Իսկ Ծառուկյանի ֆենոմենը կայանում է իր հայրենասիրության, սեփական ժողովրդին անմնացորդ ծառայելու ցանկության, հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունված և ընկալված լինելու, հանրությանը միավորելու նրա ունակության, հասարակ մարդկանց անշահախնդրորեն օգնելու պատրաստակամության մեջ: Գագիկ Ծառուկյանը մշտապես նշել է, որ կվերադառնա այն ժամանակ, երբ իր կարիքը զգացվի: Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն ավելի քան պահանջում է Ծառուկյանի պես հայրենասեր և կարող անհատների ակտիվ մասնակցությունը՝ հասարակական-քաղաքական գործընթացներին:

Այս օրերին Գագիկ Ծառուկյանին քարկոծողներին կարելի է ուղղել մի շատ պարզ և տրամաբանական հարց. Իսկ ո՞վ է խանգարել ձեզ զարգացնել հայրենական սպորտը, ո՞վ է խանգարել արժանավայել պայմաններ ստեղծել մեր մարզիկների համար, որպեսզի նրանց օլիմպիական հաջողությունները այնուհետ կապեն ձեր անվան հետ, ո՞վ է խանգարել զարգացնել մեր արդյունաբերությունը, փրկել արդյունաբերական խոշոր կենտրոնները և դարձնել դրանք օրինակելի՝ մի ամբողջ տարածաշրջանի մասշտաբներով: Ո՞վ է խանգարել: Թերևս, ցանկության, պատասխանատվության և կոմպետենտության պակասը….

Առավել քան հավանական է, որ Ծառուկյանը մոտ օրերս հայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու և գալիք խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին: Ինչպիսին էլ լինի այդ ձևաչափը, մի բան ակնհայտ է՝ այն խառնելու է քաղաքական դաշտի բոլոր ակտորների խաղաքարտերը: Այդ պատճառով է լարվածության աճ նկատվում ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտում: Ծառուկյանի վերադարձից հետո կտրուկ կրճատվելու է իշխանությունների մանևրելու տարածություններն ու հնարավորությունները: Իսկ մինչ օրս ձևավորված բոլոր ընդդիմադիր միավորումները մղվելու են երկրորդական պլան՝ տեղը զիջելով Ծառուկյանի հավանական դաշինքին:

Եվ անշուշտ՝ ընտրություններին մասնակցելու դեպքում Ծառուկյանը դա անելու է հասարակության վստահության մեծ պաշարով, պարզերես և հաղթանակ արձանագրելու առավել քան մեծ հավանականությամբ: Անշուշտ, կգտնվեն բազմաթիվ անհատներ և ուժեր, որոնք ցանկություն կհայտնեն միանալ Ծառուկյանի հնարավոր դաշինքին: Սակայն, իմանալով Ծառուկյանի սկզբունքները և մարդ տեսակը, կարելի է հստակ պնդել, որ վերջինս շեշտը դնելու է ոչ թե քանակի, այլ որակի վրա և Ծառուկյանի հավանական դաշինքում տեղ կգտնեն միայն այն անհատները և ուժերը, որոնք ունակ են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու նոր մոտեցումներ և լուծումներ առաջ քաշել, որոնք պատրաստակամ կլինեն անշահախնդրորեն, օր-օրի իրենց մասնագիտական ողջ ներուժը օգտագործել մեր երկրի զարգացման համար: Ինչպիսին էլ լինի Ծառուկյանի վերադարձի ձևաչափը, այս չափանիշները լինելու են հիմնական և որոշիչ: Հենց այս չափանիշներն են, որ որոշում են Գագիկ Ծառուկյանի քաղաքական ֆենոմենը...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին
Ամենադիտված