Հենրիխն ամեն ինչ հիանալի արեց, բայց իմ գոլն ավելի գեղեցիկ էր. Ժիրու (տեսանյութ)
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն անդրադարձել է «Քրիեսթալ Փելես»-ի դեմ հանդիպմանն իր հեղինակած կարիճ հարվածով գոլին և համեմատել այն՝ Հենրիխ Մխիթարյանի գոլի հետ:
«Իրականում՝ «Փելես»-ի հետ հանդիպման ընդմիջմանը թիմակիցներս կատակում և ասում էին, որ Մխիթարյանի գոլն ավելի գեղեցիկ էր: Խենթանալ կարելի է, որ նման երկու գոլ գրանցվեց մեկ շաբաթում: Այո, Հենրիխը նույնպես ամեն ինչ հիանալի արեց այդ դրվագում, բայց կարծում եմ` իմ գոլն ավելի գեղեցիկ էր: Եթե ավելի լուրջ՝ այդ ամենը ընդամենը մեր զրույցն ու կատակն էր հանդերձարանում, պարզապես բոլորս զարմացած էինք տեղի ունեցածով», Ժիրուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու