8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Իշխանությունների գաղտնի ականը...

Վերլուծական

Չնայած շատերը գտնում են, որ 2017-ի ընտրությունները Հայաստանում երբևիցե տեղի ունեցած քաղաքական ընտրություններից ամենագաղջն են, «ամենաանհավեսը», ակնհայտ է, սակայն, որ դեռևս վաղ է կոնկրետ գնահատականներ հնչեցնելու համար. ամեն բան, ինչպես ասում են դեռևս առջևում է:

Պետք է նկատել, որ առաջիկա ընտրությունները երևի թե ամենաշատը նախորդներից տարբերվելու են նրանով, որ այս անգամ քաղաքական դաշինքների դերակատարումը չափազանց մեծ է լինելու դաշտում, ու գրեթե չկա կուսակցություն, որն իրեն այս կամ այն ձևավորված կամ դեռևս ձևավորվելիք դաշինքում չտեսնի: Ովքեր էլ փորձում են անտեղի «առնականություն» դրսևորել ու ի լուր բոլորի հայտարարել, թե ընտրություններին գնալու են միայնակ, առանց դաշնակցելու որևիցե ուժի հետ, ըստ էության՝ անում են դա անճարությունից դրդված՝ հասկանալով, սակայն, որ իրենց համար անցանկալի այդ սցենարի դեպքում՝ շանսերը՝ ներթափանցելու 2017-ի ԱԺ, կտրուկ փոքրանալու են, ու հազիվ թե իրենք ընդունակ լինեն միայնակ ճակատամարտ մղելու քաղաքական դաշինքների դեմ. դաշինքները, եթե կուզեք, դարձել են 2017-ի խորհրդարանական ընտրությունների գլխավոր բրենդը:

Համաձայնե՛ք, սակայն, որ չնայած այս ամենի «հետաքրքրաշարժությանը»՝ ոչինչ չի երաշխավորում, որ այս կամ այն դաշինքը 2017-ից հետո իրապես դառնալու է հասարակության խոսափողը՝ քաղաքական վերին էշելոններում, ու ամբիցիաները մի կողմ դրած՝ լծվելու է օրախնդիր հարցերի լուծման ծանր գործին. ժողովուրդն, այս իմաստով, բավական դառը փորձ ունի կուտակած:

Թե քաղաքական դաշինքների ֆորմատը որքանով իրեն կարդարացնի հետագայում, անկասկած, կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց որ դրանցից առնվազը մեկում՝ «Ելք-ում», չափազանց հետաքրքրաշարժ գործընթացներ են սկսում ուրվագծվել, փաստ է. ու կրկին գլխավոր հերոսի դերում սկսում է հանդես գալ Նիկոլ Փաշինյանը:

Պարզվում է՝ բավական ինտրիգային իրավիճակ է ստեղծվել հենց նորակազմ դաշինքի ներսում ու ամենևին էլ չի բացառվում, որ ժամանակի ընթացքում, երբ պահը հասունանա, անհաղթահարելի տարաձայնություններ ծագեն, ասենք, Փաշինյանի, Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի միջև. հիմքեր՝ կարծես, արդեն իսկ ստեղծվում են՝ ուզած պահի խժդժություններ առաջ բերելու ընդդիմադիր արևմտամետ այս դաշինքում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված «Քաղաքացիական պայմանագրի» առաջին տասնյակը որոշ ԶԼՄ-ների կողմից, բնականաբար, ոչ պատահական սկզբունքով, ներկայացվել է որպես «Ելք»-ի առաջին տասնյակ: Սրան զուգահեռ նախատեսվում է, որ առաջիկայում ԱՄՆ են մեկնելու «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն՝ առանց Փաշինյանի:

Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է այս ամենը նշանակել: Իսկ նշանակել կարող է, ըստ էության, երկու բան՝ նախ՝ հետզհետե ակնհայտ են դառնում Փաշինյանի վատառողջ ամբիցիաները, երկրորդ՝ այն, որ դաշինքն ամենևին էլ համասեռ քաղաքական միավոր չէ, որ իրենից ներկայացնում է, այլ՝ կարճաժամկետ շահերի առանցքի շուրջ քաղաքական ուժերի միավորում, որի կենսունակությունը, բնականաբար, հավասար է լինելու զրոյի: Իսկ թե ինչու, կռահելն այնքան էլ դժվար չէ. Փաշինյանը, որի՝ իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի ու համագործակցության մասին իսկական լեգենդներ են շրջանառվում, ըստ էության, հանդես է գալիս յուրատեսակ ականի դերում, որ երբ ընտրություններն անցնեն ու իշխանություններին ձեռնտու չլինի դաշինքի գոյությունն, այն հնարավորինս հեշտորեն հնարավոր լինի կազմաքանդել:

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը կրկին հանդես է գալիս իշխանությունների կողմից ներդրված ականի դերում, որը, նույն իշխանությունների համար հարմար պահի՝ պայթելու է իր ողջ ուժգնությամբ՝ վերածելով դաշինքը բեկլորների. վստահաբար, Փաշինյանը չի կարող, ասենք, Էդմոն Մարուքյանին՝ ինչպես հարկն է փաստել, թե ինչու հատկապես ինքը պետք է դառնա «Ելքի» առանցքն ու նվագախմբի առաջնային ջութակը. ամեն մեկն իրեն է համարում գլխավոր դերակատար՝ անկախ ունեցած պոտենցիալից. լիդերության բնազդը հայ քաղաքական որոշ գործիչների մոտ վաղուց բավականին վատառողջ դրսևորումներ է ստացել, ինչը չի կարող դեստրուկտիվ ազդեցություն չունենալ քաղաքականության՝ որպես երևույթի վրա՝ ընդհանրապես:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված