«Մանչեսթեր Սիթի»-ն ռեկորդային գումար է առաջարկում Մեսսիի համար
Սպորտ
«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է 100 մլն ֆունտ տրամադրել Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Անգլիական ակումբը դեռևս պաշտոնապես չի դիմել կատալոնացիներին, սակայն «Մանչեսթեր Սիթի»-ի ներկայացուցիչները հաստատել են, որ պատրաստ են նման գումար վճարել 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար:
Եթե տրանսֆերը կայանա, ապա այն ռեկորդային կլինի ֆուտբոլի պատմության մեջ: Նշենք, որ ներկայիս ռեկորդը պատկանում է Պոլ Պոգբային, ում տրանսֆերի համար «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը «Յուվենտուս»-ին վճարեց 89 մլն ֆունտ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու