Մայիսի 7-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Բժիշկը բացատրեց, թե երբ կարող է վտանգավոր լինել արյան բացասական կարգը Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Թրամփը սպառնացել է Իրանին լայնածավալ ռմբակոծություններով. Մանկապղծության դեպքեր՝ մարզերում (տեսանյութ) Վանաձորի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանի ձեռնոցը նետված է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև՝ ԱՄՆ-ին․ Նահապետյան (տեսանյութ) Գողության դեպք՝ Երևանում Այս ընտրությունը թուրք-ադրբեջանական պարտադրանքի և ազգային պետության միջև է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը 

Նախագահը ոստիկանապետին հանձնարարել է լրամշակել ՃՈ բարեփոխումների հայեցակարգը

Քաղաքական

Հանրապետության Նախագահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր զեկուցել է Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին՝ ներկայացնելով 2016թ. նոյեմբերի 2-ին Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Ոստիկանապետը նշել է, որ նախապատրաստվել և նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցի նախագիծը:

Բարեփոխումներին միտված ավելի քան երկու տասնյակ միջոցառումներն իրականացվելու են չորս հիմնական ուղղություններով՝ 1) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացում, որոշումների կայացում, վարչական տույժերի կատարում, 2) օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանք, ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցում, ճանապարհապարեկային ծառայություն, 3) ճանապարհային երթևեկության կազմակերպում, 4) տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում, վարորդական վկայականների հատկացում:

Հայեցակարգի շրջանակներում Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է այն միջոցառումները, որոնց իրագործումը կնպաստի հատկապես ճանապարհային երթևեկության ոլորտում անվտանգության մակարդակի, երթևեկության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, պատահարների և խախտումների նվազեցմանը:

Ոստիկանապետը զեկուցել է, որ բարեփոխումների հայեցակարգի նախագիծն ուղարկվել է նաև համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին, որոնցից ստացված կարծիքները կամփոփվեն, և հայեցակարգի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ՀՀ ոստիկանությունը հունվարի 20-ին կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ:

Վլադիմիր Գասպարյանի հավաստմամբ, բացի հայեցակարգով ներկայացված միջոցառումներից, Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտում մի շարք այլ միջոցառումներ արդեն իսկ ընթացքի մեջ են: Մասնավորապես, փորձնական տարբերակով ներդրվել է Ճանապարհապարեկային ծառայության շրջիկ պարեկության ընթացքում «Շարժական տեսախցիկի կիրառման» ծրագիրը:

Ոստիկանապետը զեկուցել է նաև Նախագահի հանձնարարությամբ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին, նշելով, որ ոստիկանության կողմից նախապատրաստվել է գնման պայմանագիրը դադարեցնելու և գույքը ի շահ Հայաստանի Հանրապետության հավատարմագրային կառավարման հանձնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Շահագրգիռ գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակված տարբերակը ներկայացված է կառավարության հաստատմանը:

Ընդգծելով, որ ոստիկանության և, մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումը մշտապես եղել է առաջնահերթությունների շարքում՝ Նախագահ Սարգսյանը ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել է հատկապես հայեցակարգի նախնական տարբերակում առկա մի շարք առանցքային միջոցառումների վրա, որոնց իրականացումը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, էապես կբարելավի Ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Դրանց շարքում Հանրապետության Նախագահը նշել է քաղաքացիների հետ շփումների որակի բարելավումը, վարորդական վկայականների, պետհամարանիշների տրամադրումը, ավտոմեքենաների պետական գրանցումը, ընդգծելով, որ այդ շարքը կարելի է շարունակել:

«Իհարկե, այս միջոցառումների իրականացումը, առաջին հերթին, պետք է ուղղված լինի, և դա երևում է փաստաթղթից, ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Բայց սա բավարար չէ: Կարծում եմ, որ փաստաթուղթը՝ հայեցակարգը, կարիք ունի ամբողջականացման և կատարելագործման: Հատկապես մեծ տեղ պետք է հատկացնել այն նորարարություններին, որոնց ներմուծումը կամ իրականացումը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը, գոնե, կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում պատշաճ և բարեխղճորեն իրականացնել իր գործառույթները: Մենք խնդիրներ շատ ունենք: Չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացը լինի շարունակական, և կարողանանք ապահովել այդ շարունակականությունը: Դրա համար շատ սեղմ ժամկետներում պետք է լրամշակել փաստաթուղթը, կազմել փաստաթղթից բխող միջոցառումների պլան՝ կոնկրետ ժամկետներով, և այդ ժամկետներում իրականացնել այս միջոցառումները»,-հանձնարարել է Հանրապետության Նախագահը:

 

{gallery}vostikanapetserj{/gallery}

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
WP. Իրանը Մերձավոր Արևելքում վնասել է առնվազն 228 ամերիկյան ռազմական օբյեկտԲանկի աշխատակիցը անջատել է հեռախոսը Հռոմի պապի հետ զրույցի ժամանակՈւկրաինայի պետական ​​սահմանը դիտավորյալ խախտելու մեջ ներառվել են յոթ անչափահասներԹրամփը սպառնացել է Իրանին լայնածավալ ռմբակոծություններով, եթե համաձայնության չհասնենՇվեյցարիայում նավարկությունից հետո հանտավիրուսային վարակի դեպք է հայտնաբերվելՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի երկաթուղային կայարանները սկսել են մաքրել ռոբոտները Սեուլի բուդդայական տաճարը ռոբոտ-վանական ունիAl Mayadeen. Իրանը իր պայմաններն է ներկայացրել ԱՄՆ-ին, այդ թվում՝ լիակատար հրադադարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին անհապաղ ազատ արձակել Սումուդի նավատորմի երկու ակտիվիստներինSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, ընդգծել գիտություն-քաղաքականություն փոխգործակցության ամրապնդման կարևորությունը ԱՄՆ-ն հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավակիԱՄՆ-ում բենզինի գինը 50%-ով բարձրացել է Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր. APԼեհաստանի պաշտպանության նախարարը ԵՄ-ից դրամաշնորհներ է պահանջել զենք գնելու համարՊակիստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Թրամփին Հորմուզի նեղուցում գործողությունը դադարեցնելու համարՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԼիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդՀարցումը ցույց է տվել, թե ուկրաինացիները ինչ են համարում երկրի համար գլխավոր սպառնալիքըՄայիսի 7-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԼեհաստանը հայտնել է ամերիկյան զորակազմի ավելացման վերաբերյալ բանակցություններ վարելու մասինՆիդեռլանդները որոշել է Ուկրաինային 20 շահագործումից հանված բանտային ավտոբուս նվիրաբերելԻսպանիան խնդրել է Եվրոպական հանձնաժողովին պաշտպանել Միջազգային քրեական դատարանի դատավորներին և ՄԱԿ-ի զեկուցողին ԱՄՆ պատժամիջոցներիցԻսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածների մասինTelegraph. Մեծ Բրիտանիայի պաշտպանական ընկերությունները կարող են ականազերծել Հորմուզի նեղուցըԱդմիրալ Իսակով Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Axios. Իրանի ուրանի հարստացման մորատորիումը կարող է տևել առնվազն 12 տարիՎենգրիան Ուկրաինային վերադարձրել է առգրավված ոսկին և արժույթըՉինաստանը հույս ունի վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցումՀռոմի պապ Լևոն XIV-ը մեկ տարվա ընթացքում դարձել է համաշխարհային քաղաքականության ազդեցիկ ձայնՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Ռուսաստանում 27 տարի անց դատավճիռ է կայացվել լեգենդար քաղաքապետի դեմ մահափորձի գործովԴեռահասները ծեծելով սպանել են ընկերոջը պաշտպանելու եկած տղամարդունԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Euractiv. ԵՄ-ն 2025 թվականին ռուսներին տրամադրել է 620,000 տուրիստական ​​վիզա«Բուսաբանության ինստիտուտի» մոտ ազգությամբ ռուս կնոջ մարմին է հայտնաբերվել Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ ընդլայնման փուլում Axios. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կպատասխանի գործարքի առաջարկներին 48 ժամվա ընթացքումԲժիշկը բացատրեց, թե երբ կարող է վտանգավոր լինել արյան բացասական կարգը Բլոգերը ցույց է տվել՝ ինչպես կարելի է եռացող ջրով հեռացնել սննդի հետքերը հագուստիցAxios. ԱՄՆ-ը և Իրանը մոտ են պատերազմի ավարտի հուշագրի ստորագրմանը«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ Նորվեգիան Ուկրաինային ռազմական աջակցության համար 302 միլիոն դոլար է հատկացրելՄահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները Ուկրաինան Եվրոպային առաջարկել է արագ ընդհանուր հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել Մասնագետները նշել են՝ ինչպես արագացնել դանդաղ աշխատող հեռուստացույցըԱննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն «Уральских пельменей» աստղը ներկայացրել է իրենից 26 տարով փոքր սիրեցյալինԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության. ՊակիստանՔվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) Չինական Kaiyi ավտոբրենդը փաստացի հեռանում է ռուսական շուկայից
Ամենադիտված