«Ժողովուրդ». Ոստիկանությունը որոշել է սատարել Քոչարյանի որդու բիզնեսին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ոստիկանությունը որոշել է սատարել Ռոբերտ Քոչարյանի որդու' Սեդրակ Քոչարյանի բիզնեսին: «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք առեւտրականներից ահազանգ ստացավ այն մասին, որ Քոչարյանին պատկանող «Stefano Ricci» բրենդային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել է ոստիկանություն' խնդրելով արգելել այդ ապրանքանիշի իրացումը: Դիմումից հետո ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցները գազանաբար մուտք են գործել առեւտրի մի շարք կենտրոններ եւ փաստացի առգրավել «Stefano Ricci»-ի անունով բոլոր իրերը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ միայն նշելով, որ ԿՀԴՊԳՎ աշխատակիցները «Stefano Ricci»-ից ստացված գրության հիման վրա համապատասխան առեւտրային կետերում հաշվառել են ապրանքները եւ տեղում ի պահ հանձնել վաճառողներին:
Նշենք, որ մանր գործարարներն այլ երկրներից առանց խոչընդոտների միանգամայն օրինական ճանապարհով Հայաստան են ներմուծում մի շարք հայտնի բրենդների ոչ օրիգինալ տարբերակները եւ այստեղ իրացնում: Բայց հիմա պարզվում է՝ «Stefano Ricci» անունով ապրանքներ վաճառելն արգելված է մեր երկրում: Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե մանր բիզնեսին չեն խոչընդոտում այսօր: Իրո՞ք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ