Ես կանգնելու եմ Ծառուկյանի կողքին. Իշխան Զաքարյան. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին' հիմնավորելով, որ չի կարող անտարբեր մնալ երկրում առկա իրավիճակի նկատմամբ: Նա ասաց, որ լայն դաշինքով է մասնակցելու ընտրություններին: Արդյոք դա նշանակում է, որ ԲՀԿ-ից դուրս եկած գործիչներն էլ կվերադառնան:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:
«Դուք ճիշտ եք ասում. ես դեռեւս 2008 թվականից կասեցրել եմ իմ կուսակցական անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ին, որի հիմնադիրներից մեկն ինքս եմ եղել»,- ասաց Զաքարյանը' հավելելով,- 2007թ. մայիսին մենք' ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցեցինք ԱԺ ընտրություններին, դարձանք երկրորդ ուժը, իսկ ես ընտրվեցի ԱԺ փոխնախագահ: Այնուհետեւ` ՎՊ նախագահ… Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Հայաստան երկրի հոգսերով ապրող որեւէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասնակացություն չունենալ: Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք եւ երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը:
Հ. Գ. Հավելենք, որ Իշխան Զաքարյանը կշարունակի մնալ Վերահսկի պալատի նախագահ»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ