Աշխարհի ամենածեր գորիլլան 60 տարեկան էր
Այլ
ԱՄՆ-ում 60 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենածեր գորիլլան: Այդ մասին հայտնել են Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքի կենդանաբանական այգում, տեղեկացնում է BBC-ն:
Կենդանաբական այգում նշել են, որ նա խաղաղ մահացել է քնի մեջ, իսկ այգու աշխատողները նրա դին գտել են վաղ առավոտյան:
Կոլոյի մարմինը դիակիզվելու է, իսկ գորիլլային կթաղեն կենդանաբանական այգում, որտեղ նա ապրում էր: Նաեւ կանցկացվի հետազոտություն՝ պարզելու նրա մահվան պատճառները:
Կոլոն ծնվել է 1956 թվականին: Նա դարձել է աշխարհում առաջին գորիլլան, որը ծնվել է անազատության մեջ: Կոլոն մոտավորապես 20 տարով ավելի է ապրել, քան միջին հաշվով ապրում են գորիլլաները:
Կոլոն իր կյանքի ընթացքում երեք գորիլլաների մայր է դարձել, ինչպես նաեւ 16 գորիլլաների տատիկ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ