Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«ՉԻ». ԿԲ-ն կարող է քաղաքացիների լուսանկարները փոխանցել, օրինակ՝ քիլլերներին

Հայկական Մամուլ

«Փաստորեն ՀՀ կենտրոնական բանկը անմիջականորեն մասնակցում է բիզնեսի խլման գործընթացին անձնական բնույթի տեղեկատվությունը անօրինական տրամադրելով այն անհատներին, որոնք իրականացնում են բուն գործողությունները, կամ Կենտրոնական բանկում լրիվ բարդակ է։ Փաստերը կներկայացնենք ԱԱԾ», դեռեւս դեկտեմբերի 21-ին Facebook-ում նման գրառմամբ հանդես եկավ ՀՀ քաղաքացի Սամվել Սահակյանը։

Իսկ դրան նախորդել էր հետեւյալ պատմությունը. Սամվելը դեկտեմբերի 16-ին իր կնոջ հետ այցելել էր Կենտրոնական բանկ, որտեղ փաստաթուղթ էր մուտքագրել «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործունեության հետ կապված։ Ապա այնպես էր ստացվել, որ ԿԲ-ն այդ կազմակերպության ներկայացուցչին էր հանձնել իր կողմից արված տեսագրությունից լուսանկարներ՝ հաստատող այն իրողությունը, որ Սամվելն ու կինը այցելել են ԿԲ ու համապատասխան «պատուհանի» մոտ ինչ-որ գործողություն են կատարել։ Կենտրոնական բանկի խայտառակ քայլերի մասին Սահակյանը այնուհետեւ մի շարք հարցազրույցներ էր տվել՝ դրանք որակելով, մեղմ ասած, ապօրինություն։

Հենց նրա հրապարակային հարցազրույցներից էլ պարզ է դառնում, որ Սամվելի զոքանչը, որն հիմա ԱՄՆ-ում է, ֆինանսիստ է եւ եղել է «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Նրա գործընկերն է եղել Գարիկ Մուշեղյանը։ Ինչ-ինչ պատճառներով երկու տարի առաջ գործընկերներն իրար չեն հասկացել, եւ, ըստ Սամվելի՝ զոքանչը, շարունակելով մնալ «Ֆ.Ի.Կ.Օ»-ի տնօրենը, այնուամենայնիվ հրաժարվել է իր բաժնեմասից։ Հենց այդ պահից էլ սկսվել են կնոջ հետապնդումներն ու նրան ուղղված սպառնալիքները, ինչի արդյունքում՝ Սամվելն անձամբ է կնոջ մորը ուղեկցել օդանավակայան՝ հորդորելով մեկնել ԱՄՆ։

Այնուհետեւ արդեն ԱՄՆ-ից Սամվելի զոքանչը հորդորել է աղջկան «Ֆ.Ի.Կ.Օ»-ի արդեն միակ բաժնետեր Գարիկ Մուշեղյանի կողմից ստորագրված փաստաթուղթը տանել ու մուտք անել Կենտրոնական բանկ։ Ամուսիններն այդպես էլ վարվել են, ինչից հետո արդեն իրենք են հայտնվել կազմակերպության հետապնդումների թիրախում։ Նախ կազմակերպությունից Սամվելին են ուղարկել ԿԲ-ի արված լուսանկարները, եւ երբ վերջինս փորձել է հետաքրքրվել, թե այդ ինչպես են դրանք հասել կազմակերպության ներկայացուցչին՝ Հայկին, վերջինս սպառնացել է՝ զգույշ եղեք։

«Ֆ.Ի.Կ.Օ»-ի պատմությանը, սեփականատերերի միջեւ առաջացած խնդիրներին ու նրանց հետագա գործողություններին «ՉԻ»-ն կանդրադառնա առանձին հրապարակմամբ։ Նշենք, որ սա բավականին ուշագրավ պատմություն է, որտեղ շրջանառվում են բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ազգականների անուններ։ Մինչ այս մասով փակագծերը բացելը, այս պահին սեւեռվենք Սամվել Սահակյանին հուզող հարցի վրա՝ ինչպե՞ս ու ի՞նչ նպատակով են իր տվյալները հավաքագրվել եւ առանց իր համաձայնության փոխանցվել երրորդ անձանց։

Շուտով կլինի մեկ ամիս, եւ Սահակյանը դեռեւս չունի իր հարցերի պատասխանները։ Կա ընդամենը մեկ պատասխան ԿԲ-ից. ի պատասխան «Հետք»-ի հարցման՝ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացրել է. «Տեղեկացնում ենք, որ Սամվել Սահակյանի կողմից մուտքագրված փաստաթղթի առնչությամբ ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշների կասկածանքով։ Կենտրոնական բանկը ՀՀ ոստիկանապետին ուղղված գրությամբ խնդրել է նաեւ հանցագործության հատկանիշներ բացահայտելու դեպքում օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում իրականացնել»։

Զարմանահրաշ պատմություն է. ԿԲ-ն դիմում է ոստիկանություն, զուգահեռաբար տվյալներ է փոխանցում «Ֆ.Ի.Կ.Օ»-ին, որտեղից էլ սկսում են սպառնալիքներ տեղալ Սահակյանների հասցեին։ Նույն հաջողությամբ ԿԲ-ն կարող էր քիլլերների դիմել ու հարցը հիմնովին փակել։ Այդպես չի արել ու հիմա դրա համար ոչ թե պետք է շնորհակալ լինել ԿԲ «շեֆին»՝ ի դեմս Արթուր Ջավադյանի, այլ պատասխան պահանջել՝ ի՞նչ իրավունքով է երկրի կարեւորագույն կառույցը համագործակցում անհասկանալի խմբավորումների հետ՝ սպառնալիք դառնալով քաղաքացիների համար։

«ՉԻ»-ն երեկ զրուցեց Սամվել Սահակյանի հետ՝ հասկանալու, թե ինչ տեղաշարժեր են գրանցվել։

- Արդեն մեկ ամիս է, ինչ անընդհատ արծարծվում է ՀՀ ԿԲ-ի կողմից թույլ տրված անօրինականությունը։ Տպավորություն է, որ ԿԲ-ն բռնի ուժով փորձում է ինչ-ինչ հարցեր լուծել։ Ի վերջո, ձեզ համար պարզել ե՞ք, որո՞նք են ձեր նկարները երրորդ անձանց փոխանցելու, այնուհետեւ նրանց կողմից ձեզ այդ մասին «զգուշացնելու» պատճառները։

- «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության մասով ՀՀ ԿԲ-ն ներգրավված է մութ գործերի մեջ։ Մուտքագրված թուղթը խառնեց ԿԲ-ի ծրագրերը, եւ այն անվավերագրելու անհրաժեշտություն առաջացավ։ Սակայն քանի որ մուտքագրված թղթի կրկնօրինակը ԿԲ-ի կնիքով գտնվում է մեզ մոտ, ԿԲ-ն 3-րդ անձի միջոցով ցանկացավ ուժ գործադրելով եւ վախեցնելով հետ ստանալ այն, որից հետո մեր մուտքագրված թուղթը հանգիստ կերպով կարող է անհետանալ։ Երբ ԿԲ-ն համոզվեց, որ դա իրեն չի հաջողվում, գործի դրեց 2-րդ տարբերակը. փորձեց թուղթը կեղծ ճանաչել։

- Իրականում ո՞վ է ստորագրել թուղթը։

- Այդ թուղթը ստորագրել է Գարիկ Մուշեղյանն՝ Օլեգ Կոշեվոյի փողոցում։

- Ի՞նչ է ստորագրել կամ ինչու՞ է ստորագրել։

- Սա չի վերաբերում իմ գործին, սակայն կասեմ՝ ինչո՞ւ։ Քանի որ տնօրենին հեռացրել էին անօրինական կերպով, նա խոստացել էր աուդիտ հրավիրել, որը կպարզեր՝ արդյո՞ք ֆինանսական կառույցի տնօրենի գործունեությունը համապատասխանում է իր մասին ԿԲ ներկայացված դիմումին, թե՞ ոչ։ Գարիկ Մուշեղյանը ստորագրել է այդ թուղթը՝ չցանկանալով «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ-ի շուրջ աղմուկ բարձրացնել, որպեսզի չպարզվի, թե ինչ պայմաններում է նա հանկարծ դարձել միանձնյա հիմնադիր։ Բայց սա չէ կարեւորը։ Այնուամենայնիվ, թղթի կեղծ լինել-չլինելը չի արդարացնում ԿԲ-ի արարքն իմ ընտանիքի հանդեպ։ Եթե ԿԲ-ն պնդի, ապա ես պատրաստ եմ սեփական միջոցներով ուղարկել այդ ստորագրությունն արտերկիր փորձաքննության, օրինակ, Գերմանիա, որպեսզի պարզ դառնա, որ այն կեղծ չէ։ Փառք Աստծո, ստորագրության նմուշներ ունենք։

- Իսկ իրավապահ մարմիններն ո՞ւր են։ Նրանցից ակնկալիք ունե՞ք։

- Այո, ունեմ ակնկալիքներ։ ՀՀ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով ՀՀ ԿԲ-ի եւ Հայկ Վարդանյանի արարքն անհերքելի է։ Ես ավելի շատ ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն Արթուր Ջավադյանի՝ այս քայլին դիմելու դրդապատճառները։ Կա՛մ նա անձնական թշնամանք ունի մեր հանդեպ եւ նկարների միջոցով ցանկացել է վախեցնել մեզ, կա՛մ դա արել է շահադիտական նպատակներով եւ փոխհարաբերության մեջ է «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ-ի այժմյան ղեկավարության հետ։

- Իրավապահների մասով քայլեր արել ե՞ք, թե՞ դեռ մտածում եք։

- Փաստերը հանձնել ենք իրավապահ մարմիններին։ Հաշվի առնելով ԿԲ-ի ահռելի ռեսուրսները՝ փորձել ենք առավելագույնս հրապարակային դարձնել անօրինականության փաստը՝ այդպիսով չեզոքացնելով իրավապահ մարմինների վրա հնարավոր ազդեցությունը։

ԿԲ-ի գործելաոճի մասին փաստերն ուղարկվել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ, դեսպանատներ եւ միջազգային ֆինանսական կառույցներ։ Համապատասխան փաստերն ու կից դիմումը ուղարկել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բուլղարիայի Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Իտալիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության, Շվեյցարիայի Համադաշնության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության, Ռումինիայի դեսպանություններին։

Բացի այս տեղի ունեցածի մասին տեղյակ ենք պահել Եվրոպական Միության պատվիրակությանն ու Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Ֆինանսական հեղինակավոր կառույցներից էլ դիմել ենք հետեւյալներին՝ World Bank, International Monetary Foundation, Asian Development Bank, EBRD, GIZ, Eurasian Development Bank, International Financial Corporation, Goldman Sachs, Morgan Stanley, Standards and poor's, Moody's։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված