Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճը Լուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնությունները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերը Մեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարը Մեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը Երկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի Հաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգեր Իրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրը 

ԿԳ նախարարությունը՝ թիվ մեկ պատասխանատու…

Վերլուծական

Կրթության և գիտության նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանին փոխարինած ՀՅԴ-ական Լեվոն Մկրտչյանի պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածը աչքի ընկավ բազմաթիվ միջադեպերով, որոնք, կարծես թե, հանրության կողմից չարժանացան պատշաճ արձագանքի: Խոսքը և՛ «Փոքր Մհեր » կրթահամալիրի շուրջ ստեղծված լարված իրավիճակի մասին է, և՛ վերջերս ԱԱԾ կողմից բացահայտված՝ մասնավոր բուհերի կողմից կեղծ դիպլոմների տրամադրման փաստերը, և այն, որ նախարարը օրենքի պահանջը ստորադասում է իր պայմանագրին, ըստ օրենքի՝ ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ, որին մասնակցելու իրավունք է ստանում այն անձը, ով ունի 7 տարվա մանկավարժական ստաժ, անցել է համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից վերապատրաստում, այնուհետեւ քննություն՝ գրավոր եւ բանավոր փուլերով, որից հետո, ինչպես գրված է օրենքում՝ «ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ 5 տարի ժամկետով»:

Հստակ գրված է, որ ղեկավարման իրավունքի հավաստագիրը 5 տարի ժամկետով է տրվում: Այս պարագայում հետաքրքիր է՝ ինչպես է ԿԳ նախարարը հայտարարում, որ մեկ անգամ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձինք վերապատրաստումից հետո այլեւս քննություն չեն հանձնելու:

Բացի այդ, հոկտեմբերին «Բարձրագույն կրթության մասին» օրենքը դրվել է հրապարակային քննարկման, ինչը անշուշտ ինքնին գովելի փաստ է, սակայն կարծես թե ԿԳ նախարարությունը մատների արանքով է նայել թե՛ այդ քննարկումներին, և թե՛ այնտեղ արտահայտված առաջարկներին և դիտարկումներին: Գուցե դա է պատճառը, որ կրկին ունենալու ենք «Ճ» կլասսի Բարձրագույն կրթության մասին օրենք, քանի որ տեղի մասնագետներին անսալու փոխարեն ջանում ենք ներկրել արտասահմանյան կրթական ձևաչափերը, որոնք մեծամասամբ չեն աշխատում մեր երկրում և էլ ավելի են դժվարեցնում ուսումնական գործընթացները:

Ըստ Լևոն Մկրտչյանի կրթության հարցում Երևանը մեր շոգեքարշն է, և եթե մայրաքաղաքում չկարողանանք որակ ապահովել, ուրեմն չենք կարողանա առաջ շարժվել: Թերևս դա ենթադրում է բյուրոկրատական գործընթացների պարզեցում, ինչին մինչ օրս ականատես չենք լինում, հետևաբար որակի բացակայությունն էլ առանձնապես զարմանք չի առաջացնում:

Վերջերս մամուլը ողողված էր մի շարք ոչ պետական բուհերի կողմից կեղծ դիպլոմների տրամադրման մասին լուրերով: Քանի ռեկտոր պատասխան կտան օրենքի առջև, դեռ հայտնի չէ, սակայն արդյո՞ք այս խայտառակության մեջ մեղքը միայն ռեկտորներինն է, թե ԿԳ նախարարությունը վերջնականապես ձեռք է քաշել մասնավոր բուհերից և հենց ԿԳ նախարարության հանցավոր անգործության արդյունքում է, որ վաղը կեղծ դիպլոմներով իրավագետներ և բժիշկներ են մտնելու աշխատաշուկա: Ինչևէ, ԿԳ նախարարությունը դեռևս զերծ է մնում իրավիճակը մեկնաբանելուց, այնպես որ սխալների շտկմանը կարելի է անգամ չսպասել: Արդյո՞ք ԿԳ նախարարությունում գիտակցում են, որ այս երևույթը լուրջ բիծ է գցում ողջ կրթական համակարգի վրա և որ ՀՀ կրթական համակարգի խայտառակ վիճակի թիվ 1 պատասխանատուն հենց ԿԳ նախարարությունն է….

Ստելլա Խաչատրյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
Ամենադիտված