«ՏԱՎՈՒՇ նախագիծ» ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հասարակություն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավիթ Մելքումյանի մահվան դեպքի առթիվ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2017 թվականի հունվարին 18-ին՝ ժամը 01.15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ եղբայրն ինքնասպանություն է գործել' նետվելով 12-րդ հարկից:
Դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Ազատության պողոտա 11 Ա շենքի բակում, հայտնաբերվել է 1982 թվականին ծնված Դավիթ Ստյոպայի Մելքումյանի դիակը։
Նախնական տվյալներով՝ տուժողը, ով Իջևանի բնակիչ է, Երևան էր եկել հունվարի 17-ին՝ բժշկական հետազոտման ենթարկվելու նպատակով և ինքնասպանություն է գործել՝ եղբորը պատկանող բնակարանի հյուրասենյակի պատուհանից նետվելու միջոցով:
Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննությամբ պարզվել է դեպքի պահին բնակարանում գտնված անձանց շրջանակը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քննությամբ հայտնի դարձած նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ