8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Հանրապետականը գնում է վա բանկ

Վերլուծական

Գոնե մոտավոր պատկերացում կազմելու համար, թե ինչպիսի երևակայության ու ճկուն մտքի բացառիկ կրողներ կարող են լինել իշխանությունները, պետք է առնվազն մեկ բան հաստատ անել. հարկավոր է հետևել Հայաստանում ընթացող նախընտրական որոշ պրոցեսներին ու նշմարել հատկապես այն նորահայտ գործիքակազմերը, որ ընտրությունից ընտրություն՝ շարունակաբար կատարելագործում են վերևները՝ ՀՀԿ-ի հաղթանակն է՛լ ավելի անքննարկելի ու անկասելի դարձնելու համար:

Պետք է նկատել, որ նոր Ընտրական օրենսգիրքը, առավել՝ քան սրան նախորդած մյուս բոլոր համապատասխան փաստաթղթերը, տալիս է անկրկնելի հնարավորություն՝ «մաքուրով» ստանալու այն արդյունքը, որն ամենից շատ է ձեռնտու իշխող քաղաքական ուժին. 2017-ի ընտրություններն, անկասկած, աչքի են ընկնում որոշակի «օգտակար» նորարարություններով, որոնցից էլ մեծագույն հաճույքով առաջիկայում ՀՀԿ-ն օգտվելու է:

Դատելով ամենայնից՝ ՀՀԿ-ն նպատակադրվել է բոլոր ձայն բերողներին, բոլոր նրանց, ովքեր թեպետ քաղաքական գործչին հատուկ որակներով չեն փայլում, բայց իրենցից լուրջ ֆինանսական լծակներ են ներկայացնում, ԱԺ խցկել ռեյտինգային ցուցակով: Մասնավորապես՝ արդեն իսկ հայտնի է, որ, օրինակ, հանրահայտ «ՍԱՍ-ի Արտակը» մարտի է բռնվելու Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյաններ» ընկերության սեփականատեր՝ Ալբերտ Երիցյանի հետ, ով, ինչպես հայտնի է, բավական պատկառելի թիվ կազմող ձայներով ժամանակին ընտրվել էր թաղապետ: Իսկ, ասենք, Մալաթիա-Սեբաստիայում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին բավական թեժ պայքար է սպասվում՝ արդեն հայտնի գործարար, իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանի ու նույն այդ իշխանություններից ոչ այնքան մեծ հեռավորության վրա գտնվող, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի միջև: Ճիշտ է՝ ի տարբերություն, ասենք, նույն Երիցյանի՝ Հակոբյանի մասով որոշակի պարզություն՝ կարծես, կա (առաջադրվելու է ՀԱԿ-ի ցուցակով), բայց սույն հանգամանքն, ինչպես հասկանալի է, իրերի ու իրադարձությունների բուն տրամաբանությունը չի փոխում. բոլոր վերը նշվածներն էլ ջուր են լցնելու ՀՀԿ-ի ջրաղացին:

Իսկ թե հատկապես ինչն է ստիպում ՀՀԿ-ին՝ սեփական խնդիրների լուծման ճանապարհին առավելապես կրեատիվ լուծումներ փնտրել ու գտնել, անկասկած, առանձնապես գաղտնիք չէ. երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական մթնոլորտն է պատճառը: Համապատասխանները փայլուն կերպով գիտակցում են՝ կենացմահու այս պայքարում ժողովրդին այլընտրանք թողնելը կնշանակեր քաղաքական ինքնասպանության դիմել ու դատապարտվել հավերժ. մի բան, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն թույլ տալ:

Իշխանությունները, նման նախընտրական տրյուկ բանեցնելով, ընտրատարածքներում միմյանց դեմ դուրս բերելով սեփական մարդկանց կամ մեծ պոտենցիալ ունեցողներին, լուծում են մի քանի խնդիր. նախ՝ գործնականում զրոյացնում են ՀՀԿ-ին եկող հավանական հարվածի ուժգնությունը, չեզոքացնում վտանգը, երկրորդ՝ սրա-նրա առաջ վատամարդ դառնալու առիթ չեն ունենում, երրորդ՝ այս ամենի արդյունքում՝ ձայներն ի վերջո գնում են իշխանությանը, ու ենթադրյալ 30-35%-ի փոխարեն՝ այժմ, եթե հաջողությամբ կիրառվի համապատասխան բանաձևը, կհավակնեն շատ ավելի մեծ տոկոսների ու կունենան, ասենք, 700000-անոց ընտրազանգված. զուտ ֆորմալ իմաստով իհարկե:

Թե կոնկրետ ինչ արդյունքներ կգրանցվեն ընտրություններին, ինչ խոսք, կիմանանանք ապրիլի 2-ից ոչ շուտ, բայց որ ՀՀԿ-ին պետքական ոչ մի մարդ ապագա ԱԺ-ից դուրս չի մնալու, հաստատ է. եթե դու քեզնից ներկայացնում են ռեալ ռեսուրս, ապա չունեցածդ որակները բնավ էլ խոչընդոտ չեն կարող դառնալ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված