Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճը Լուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնությունները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերը Մեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարը Մեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը Երկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի Հաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգեր Իրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրը 

Ձախողված կողոպուտ. հանցագործներից մեկին տանտերերը սպանել են

Հասարակություն

«Բրավո» տաքսի ծառայության տնօրեն, գործարար Լևոն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում բացահայտվել են հանցագործության կատարման բոլոր հանգամանքները,-տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էդգար Մանուկյանը և ՀՀ ոստիկանության աշխատակից Հրաչյա Ֆալանջյանը նախնական համաձայնության են եկել ավազակային հարձակում կատարելու հարցում և ատրճանակով, դանակով, դիմակներով ու ավազակային հարձակման համար նախատեսված այլ գործիքներով զինված' 2016թ.-ի մայիսի 13-ի գիշերը պատուհանից ապօրինաբար մուտք են գործել «Բրավո» տաքսի ծառայության տնօրեն Լևոն Ավետիսյանին պատկանող բնակարան: Այնուհետև, ատրճանակի և դանակի գործադրմամբ բռնություն կիրառելու սպառնալիքով, գույք հանձնելու պահանջ են ներկայացրել ամուսիններ Լևոն և Անուշ Ավետիսյաններին: Հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը' Է. Մանուկյանը դիտավորությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր ծակած-կտրած վնասվածքներ է պատճառել Լևոն Ավետիսյանին, ինչպես նաև՝ վերջինիս որդուն' ծնողներին օգնության հասած անչափահաս Դավիթ Ավետիսյանին և նրանց ազգական Սամվել Հարությունյանին: Այդ ընթացքում Հ. Ֆալանջյանը, զրկվելով դիմակից և բնակարանատերերի համար ճանաչելի դառնալով, իրականացրած հանցավոր արարքը թաքցնելու նպատակով, կատարել է ավազակությամբ զուգորդված երկու և ավելի անձանց սպանության փորձ, այն է՝ ատրճանակից կրակել և կյանքի ու առողջության համար վտանգավոր հրազենային վնասվածքներ է պատճառել Լևոն և Դավիթ Ավետիսյաններին:

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ապօրինաբար բնակարան ներխուժած զինված անձանց՝ Հ. Ֆալանջյանի և Է. Մանուկյանի հարձակումից պաշտպանվելու նպատակով տան բնակիչները դիմադրություն են ցույց տվել և կարողացել վնասազերծել նրանց, ինչի հետևանքով Հ. Ֆալանջյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ի դեպ, հետագա քննության ընթացքում բացահայտվել է նաև Է. Մանուկյանի կողմից գողության եղանակով կատարած գույքի հափշտակության մեկ այլ դեպք:

Կատարած հանցավոր արարքների համար Է. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ. Ֆալանջյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել' վերջինիս մահվան հիմքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
Ամենադիտված