Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Նոր զինատեսակների փորձարկումները դրական են անցել, շատ մոտ ենք դրանց զանգվածային արտադրությանը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Կարեն Վարդանյանը

– Բարձր տեխնոլոգիական զենքի արտադրությունը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում ի՞նչ տեսակարար կշիռ ունի:

– Պատկերացում չունեմ, որովհետև ես քաղաքացիական անձ եմ: Բայց հարցին մոտենանք այլ տեսանկյունից: Ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը կիրառեց բարձր տեխնոլոգիական մի շարք զինատեսակներ, որոնք տարբերվում էին իրենց ճշգրտությամբ և հասցրած լուրջ վնասով: Եվ ակնհայտ դարձավ, որ ռազմարդյունաբերական սխալ քաղաքականության պատճառով այդ բնագավառում մենք լուրջ հետընթաց ենք ապրել: Մոտավորապես մայիսին մենք հայտարարեցինք ինժեներների մոբիլիզացիա: Մեզ միացան մոտ 300 ինժեներներ մոտ 30 ընկերություններից: Եվ մենք մշակեցինք ոչ թե տեսական առաջարկներ, այլ ներկայացրինք զինատեսակների գործող նախատիպեր:
Այս ընթացքը ցույց տվեց, որ հայկական ընկերություններում առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս լուծել ամենաբարդ խնդիրներ և ստեղծել թե՛ զինատեսակներ, թե՛ հակառակորդի զինատեսակները չեզոքացնող միջոցներ, որոնք տարբերվում են և՛ իրենց մատչելիությամբ, և՛ ճշգրտությամբ: Ու եթե հաշվի առնենք, որ դեռ մի ամբողջ տարի չի անցել, ապա ակնհայտ է, որ եթե ռազմարդյունաբերական ոլորտը, զենքերի արտադրությունն ու արդիականացումը ճիշտ կազմակերպվեն, ապա հայկական տեխնոլոգիական ոլորտը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը տեխնոլոգիական զինատեսակների առումով ոչ միայն հետընթաց չապրի, այլև գերիշխող դիրք ձեռք բերի ժամանակակից զենքի կիրառման առումով:

– Դուք նշեցիք, որ մոբիլիզացիայի արդյունքում տարբեր նախագծեր էին մշակվել: Եթե գաղտնիք չէ, դրանք ո՞ր ուղղություններին էին վերաբերում:

– Հակառակորդի ԱԹՍ–ի հայտնաբերում ու խոցում, կառավարվող հարձակվողական միջոցներ, բանակի կառավարման թվային միջոցներ, գաղտնագրված կապի միջոցներ: Բացի այդ, որոշակի աշխատանք ենք կատարել նաև բանակի կենցաղային խնդիրները լուծելու ուղղությամբ:

– Որքան գիտեմ, այդ նախագծերից մի քանիսի մասով ՊՆ–ի հետ պետք է փորձարկումներ իրականացվեին: Եթե գաղտնիք չէ, խոսքը կոնկրետ ի՞նչ նախագծերի մասին է, արդյո՞ք փորձարկումներն արդեն սկսվել են, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

– Մի շարք զինատեսակների փորձարկումներն արդեն անցկացվել են: Եվ մենք շատ մոտ ենք դրանց զանգվածային արտադրությանը: Բայց թե կոնկրետ ինչ զինատեսակների մասին է խոսքը, նպատակահարմար չեմ գտնում հրապարակել: Սակայն քանի որ այս ընթացքում մենք հիմնականում օգտագործել ենք ժամանակակից տեխնոլոգիաների հատվածները, այսինքն' էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկական տատանումներ, ապա մեզ համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է ստեղծել արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք կարող են մեր մշակած զինատեսակները մեծ քանակությամբ արտադրել:

– Հայաստանում այսօր գործում է 4–5 ռազմական ձեռնարկություն: Դրանք բավարար չե՞ն, թե՞ նոր զինատեսակների արտադրությունը պահանջում է նոր ձեռնարկություններ:

– Կոնկրետ զինատեսակի արտադրության համար ձեռնարկությունը պետք է ունենա հատուկ պայմաններ և հատկանիշներ: Եթե ռազմարդյունաբերության բնագավառում տեխնոլոգիական ոլորտը ճիշտ օգտագործենք, ապա ձեռնարկությունների քանակը կարող է հասնել տասնյակների: Իսկ եղածները Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի ռազմարդյունաբերության կործանված համալիրի բեկորներ են ընդամենը: Իսկ այդ համալիրը լրջորեն վերականգնելու համար շատ մեծ ջանքեր են պետք:

– Եթե ստեղծվի զենքի զանգվածային արտադրություն, գուցե հնարավոր լինի խոսել նաև արտահանմա՞ն մասին:

– Կարծում եմ, որ արդեն այսօրվանից պետք է մտածել այդ մասին: Մեր փորձարկումների դրական արդյունքները ցույց են տալիս, որ պետք է առանձին ջանքեր ներդնել զենքի մարկետինգի ուղղությամբ: Այդ ոլորտը շատ մեծ, բայց դեռ բոլորովին անմշակ դաշտ է:

– Բարձր տեխնոլոգիական զենքի արտադրության համար այսօր ի՞նչ լուրջ խոչընդոտներ կան:

– Ամենամեծ խնդիրը կրթությունն է: Մենք սկսել ենք ինժեներական կրթություն ներդնել դպրոցներում: Նախ պետք է կարողանանք այդ ծրագիրն ավարտել, որպեսզի բոլոր դպրոցներում լինեն ինժեներական լաբորատորիաներ: Երկրորդ, Պոլիտեխնիկին պետք է վերադարձնել իր նախնական նշանակությունը' այն պետք է լինի գիտափորձարարական հաստատություն և սպասարկի մեր բանակի խնդիրները: Նաև' Պետհամալսարանում պետք է լինեն գիտահետազոտական խմբակներ, որոնք առաջ կհանեն ոլորտը:
Ժամանակակից զինատեսակները պահանջում են ժամանակակից գիտելիքների տիրապետող զինվորներ և սպաներ: Ցավոք, առայժմ մենք չունենք լուրջ հաստատություններ, որոնք կարող են բանակն ապահովել նոր զինատեսակների տիրապետող մեծաքանակ մասնագետներով: Կարծում եմ, նպատակահարմար է' մեր կողմից դպրոցներում ստեղծված ինժեներական 190 խմբակներն օգտագործել նման մասնագետներ պատրաստելու համար: Այսինքն, երիտասարդները դեռ դպրոցում պետք է ծանոթանան նման սարքերի կառավարման հմտություններին և արդեն բանակում ունակ կլինեն դրանք կիրառել ավելի պրոֆեսիոնալ ձևով: Այդ ձևով մենք կկարողանանք մեղմել այն բացը, որն այսօր կա նման զենքերի կառավարման առումով:
Մյուս խնդիրը: Մենք պրոբլեմ ունենք ձեռնարկությունների հետ կապված: Էական է, որ բանակի հետ շփումները չդառնան ձեռնարկությունների կործանման պատճառ: Այսինքն՝ բանակը պետք է ճշգրտորեն կատարի իր ֆինանսական պարտավորությունները: Ցավոք, մինչ այժմ մենք դա չենք ունեցել, բայց հուսանք' կլինի:

– Այսօր կառավարությունը որդեգրել է «ազգ–բանակ» կոնցեպտը: Դրանից ելնելով' մասնավոր հատվածի հետ համագործակցությունը փոխվե՞լ է: Նոր մոտեցումներ որդեգրվե՞լ են:

– Կարևորը, որ «ազգ–բանակ» կոնցեպտի գիտակցությունը բանակում կա: Բայց լուրջ հարց է, թե այդ գիտակցությունը որքանով կօգնի, որպեսզի կատարվեն կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի ազգի ներուժը ծառայի բանակին և հակառակը: Մինչ այժմ հատուկ քայլեր, գործողություններ չենք տեսել, բայց հուսով եմ, որ դրանք նախատեսվում են, և գուցե շատ շուտով իմանանք դրանց մասին»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված